ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան քննադատել է Մակրոնին Ալիեւի մասին նրա խոսքերի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեզ քիչ բանով կզարմացնես, բայց երբեմն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դա հաջողվում է, ինչպես պատահեց հունիսի 28-ին Մարսելում, որտեղ նա հայտարարեց այն մասին, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում է գործադրում, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի, եւ որ նա միակն է, որ ունի հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում, որ, գրեթե միայնակ պահում է այդ թեման համաշխարհային հանրության օրակարգում»։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ նա խոստացել է ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

«Ես ձեզ կարող եմ ասել, որ նման հայտարարություններից հետո զգացողություն է առաջանում, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա տղամարդկությանը։ Մենք, իհարկե, չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի ահա այսպիսի բնութագրերից այն մասին, թե ինչ պաթոսով է նա խոսում իր անձնական դերի, վաստակի մասին ե՛ւ ղարաբաղյան կարգավորման, ե՛ւ այլ հարցերում նույնպես։ Ափսոս, որ չի խոսել այդքան բեղմնավոր աշխատանքի արդյունքների մասին։ Գործընթացը կա, իսկ արդյունքը՝ ոչ։ Եվ, իմիջիայլոց, ոչ ոք երբեք չի տեսել այդ արդյունքները ոչ միայն ղարաբաղյան կարգավորանը Ֆրանսիայի միջնորդության, այլեւ շատ այլ գործերի հարցում, որոնք Մակրոնը քանիցս ձեռնարկել է։ Մենք վաղուց արդեն պատրանքներ չունենք Լեռնային Ղարաբաղի դժվար խնդիրների լուծման գործում դրական ավանդ ներդնելու Ֆրանսիայի ունակության հարցում, ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը սաբոտաժի ենթարկելը, իսկ ըստ էության՝ խափանելը, այդ թվում եւ Փարիզ ջանքերով 2022թ., անցած տարվա աշնանը Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից բանաձեւի ընդունումը, որով դատապարտվում էր, ինչպես իրենք էին գրել, Ադրբեջանի ագրեսիան, եւ պահանջվում էր պատժամիջոցներ մտցնել երկրի եւ նրա պաշտոնատար անձանց դեմ, Փարիզի կողմից Հայաստանում Քաղաքացիական առաքելության ծավալումը՝ կասկածելի մանդատով եւ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը։ Սրանք բոլորը   ֆրանսիական օրակարգի վառ օրինակներն են այս տարածաշրջանային հակամարտությունում, որը պահանջում է իմացություն, պրոֆեսիոնալ գործողություններ։ Ես կարող եմ փաստել, որ այս բոլոր գործողությունները, ցուցադրական քայլերն ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ ՌԴ-ին կարգավորման գործընթացից դուրս մղելուն եւ սեփական քաղաքական, երբեմն  էլ պարզապես նախընտրական նպատակների իրականացմանը։ Դրանք ոչ միայն դրական արդյունք չեն ունեցել բանակցային գորընթացում, այլեւ, հակառակը, վարկաբեկել են Ֆրանսիայի դերը որպես միջնորդի հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Բայց, հասկանում եք, ինքնափիառը դեռ ոչ ոք չի չեղարկել, ամեն մեկն ինքն է անում իր ընտրությունն այս իմաստով։ Գուցե դա միակն է, ինչը մնացել է նրանց»,- ասել է Զախարովան։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular