ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք. հավաքվածներն ասում էին՝ «ընտանիքի հայրը պետք է մոմ վառի, որ պարեկները փրկեցին մի ամբողջ ընտանիքի կյանք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նվեր Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Արթուր Ալեքսանյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Օհանավան գյուղի վարչական տարածքում ծառայություն կատարելիս նկատել են, որ Toyota Camry մակնիշի 50 TV 001 համարանիշի ավտոմեքենան երեխա է վարում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կանգնեցնում են ավտոմեքենան և պարզում, որ վարորդը 13-ամյա տղա է: Կանգնեցնելուց հետո ավտոմեքենայից դուրս է գալիս մի տղամարդ և ասում, որ վարորդը իր որդին է, ինքն իրեն վատ է զգացել, դրա համար էլ ղեկը տվել է երեխային, որ նա վարի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեքենայում եղել են նաև վարորդի կինն ու մյուս մանկահասակ երեխան:

Ավտոմեքենան պարեկները տեղափոխեցին ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին շաբաթներին հանրապետությունում եղել են մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ, ցավոք նաև՝ ողբերգական ելքով, որոնց վարորդները եղել են անչափահասներ, ու ցավալի է, որ այդ մասին բազմիցս բարձրաձայնվում է, սակայն որոշ ծնողներ կարծում են, թե դժբախտությունը իրենց կշրջանցի, գաղտնիք չէ նաև, որ Օհանավանից դեպի Ուշիի ոլորաններ հատվածում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ​այսօր, ու նշված Toyota-ի վարորդը պետք է հետևություններ անի, իսկ հավաքված քաղաքացիները տեսնելով, որ պարեկները նրա ավտոմեքենան տեղափոխեցին պահպանվող հատուկ տարածք, ասում էին. «Վարորդը պետք է գնա եկեղեցի ու մոմ վառի, որ պարեկները փրկեցին վարորդի, նրա կնոջ և 2 մանկահասակ երեխաների կյանքը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular