ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍ նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Ֆրանսիայում և ՀՀ-ում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության, մշակույթի ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, բազմաոլորտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարը հատկապես կարևորել է Ֆրանսիայի աջակցությունը՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը և ծրագրի ընդլայնմանը, որը նպաստում է դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք այլ ծրագրեր:

Ժաննա Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թ. Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրերի շրջանակում Հայաստանը մասնակցել է Փարիզի Սինեմատեկում անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնին, որտեղ ցուցադրվել են Համո Բեկնազարյանի «Դուստր», «Տունը հրաբխի վրա» և «Երկիր Նաիրի» ֆիլմերը: Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի«Կաննի դասականներ» բաժնում ցուցադրվել է հայկական կինոժառանգության բացառիկ նմուշներից՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» վերականգնված ֆիլմը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայում և Հայաստանում Շ. Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացվող «Հայաստան. մշակութային ժառանգության պահպանում, արժևորում և մասնագետների պատրաստում» ծրագրին:

Դեսպան Անն Լույոն ներկայացրել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող  մի շարք այլ հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular