ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարպեցու փողոցում գիշերը հնչած կրակոցի ու խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թ. հունիսի 24-ին՝ ժամը 00:24-ի սահմաններում, Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի 11Ա հասցեի մոտ հնչած կրակոցի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնում են ՔԿ-ից:

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ նշված հասցեի մոտ երկու տղամարդու միջև անձնական հարցերի շուրջ ծավալված վիճաբանության արդյունքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով, որսորդական հրացանից։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ 12 մմ տրամաչափի կրակված պարկուճ։

Տղամարդկանցից մեկը վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» ԲԿ. նախնական տվյալներով՝ ստացած վնասվածքները հրազենային չեն։

Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական փորձաքննություններ։

Վարույթի շրջանակներում, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, վիճաբանության մյուս մասնակիցը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular