ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադիրովը «Վագների» գործողություններն անվանել է դավաճանություն. չեչեն մարտիկները մտել են լարվածության գոտիներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Վագներ» ՄՌԿ գործողություններն անվանել է դավաճանություն եւ հայտարարել է, որ չեչեն մարտիկները մտել են լարվածության գոտիներ։ Այս մասին նա գրել է իր Թելեգրամ-ալիքում։

«Ես մեկ անգամ չէ, որ զգուշացրել եմ, որ պատերազմը անձնական վիրավորանքներ հնչեցնելու եւ մեր թիկունքում վեճեր լուծելու ժամանակ չէ։ Թիկունքը պետք է միշտ հանգիստ ու հուսալի լինի։ Պատկերացրեք, թե ինչ են զգում հիմա տղերքը խրամատներում, որոնց առջեւ թշնամին է, իսկ թիկունքում՝ դավաճանական արկածախնդրությունը։ Խոսքը կայունության, պետության համախմբվածության, քաղաքացիների անվտանգության մասին է։

Պատմությունը ցույց է տալիս, որ նման գործողությունները կարող են հանգեցնել արյունալի հետեւանքների։ Մեզ քի՞չ են ՀՌԳ-ի կորուստները։ Մենք դեռ պետք է խնդիրներ ստեղծենք երկրի ներսո՞ւմ։

Մենք ունենք Գերագույն գլխավոր հրամանատար՝ ընտրված ժողովրդի կողմից, որը գիտի ամբողջ իրավիճակը ամենայն մանրամասնությամբ ցանկացած ստրատեգից եւ, առավել եւս, բիզնեսմենից ավելի լավ, ինքն է զանգահարում հրամանատարներին «հողի վրա» եւ լրիվ վերահսկում է ՀՌՕ-ի անցկացման ընթացքը։ Եվ Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումներն ընդունվում են կշռադատված, մանրակրկիտ։ Մեզանից յուրաքանչյուրը տեսնում է պատկերի միայն մի մասը, իսկ նա՝ ամեն ինչ միանգամից։ Եվ միանգամայն ճիշտ է նշել Վլադիմիր Վլադիմիրովիչն ազգին հղած իր ուղերձում. սա զինված խռովություն է։ Ոչ մի արդարացում նման գործողությունները չունեն։

Լիովին աջակցում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի յուրաքանչյուր խոսքին։

Դիմում եմ մեր Հայրենիքի հայրենասեր մարտիկներին։ Մի տրվեք սադրանքի։ Ինչ նպատակներ էլ որ ներկայացնեն, ինչ խոստումներ էլ որ ձեզ տան. պետության անվտանգությունը եւ ռուսական հասարակության համախմբվածությունն այս պահին ամեն ինչից վեր է։ Տեսեք, թե ինչպես են օգտվում այս իրավիճակից մեր թշնամիներն Արեւմուտքում։ Ինչքան հարձակումներ, ինքչան սուտ, ինչքան կեղծ կոչեր, որոնք վախեցնում են մեր քաղաքացիներին, ստեղծում ապակայունացնող իրավիճակի վտանգ։ Եվ սա Պրիգոժինի դավաճանական քայլի սպասելի հետեւանքն էր։

Տեղի ունեցողը վերջնագիր չէ պաշտպանության նախարարությանը։ Սա մարտահրավեր է պետությանը, եւ այդ մարտահրավերի դեմ անհրաժեշտ է համախմբվել ազգային առաջնորդի շուրջ. զինվորականները, ուժայինները, նահանգապետերը, քաղաքացիական բնակչությունը։

Պաշտպանության նախարարության եւ Ռոսգվարդիայի Չեչնիայի Հանրապետության մարտիկներն արդեն մտել են լարվածության գոտիներ։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի պահպանենք Ռուսաստանի միասնությունն  ու պաշտպանենք նրա պետականությունը։

Խռովությունը պետք է ճնշվի, եւ եթե դրա համար անհրաժեշտ են կոշտ միջոցներ, մենք պատրաստ ենք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular