ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա թիկունքից հարված է մեր երկրին և մեր ժողովրդին. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սա թիկունքից հարված է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կապված «Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

«Կոչ եմ անում Ռուսաստանի քաղաքացիներին, զինված ուժերի անձնակազմին, իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին, մարտիկներին ու հրամանատարներին, որոնք այժմ մարտնչում են իրենց մարտական ​​դիրքերում, հետ են մղում թշնամու հարձակումները, դա անում են հերոսաբար. Գիտեմ, երեկ երեկոյան կրկին խոսել եմ բոլոր ուղղությունների հրամանատարների հետ: Դիմում եմ նաև նրանց, որոնք խաբեությամբ կամ սպառնալիքներով ներքաշվել են հանցավոր արկածախնդրության մեջ, որոնց մղել են ծանր հանցագործության՝ զինված խռովության։

Այսօր Ռուսաստանը ծանր պայքար է մղում իր ապագայի համար՝ հետ մղելով նեոնացիստների և նրանց տերերի ագրեսիան։ Մեր դեմ է ուղղված գործնականում Արևմուտքի ողջ ռազմական, տնտեսական և տեղեկատվական մեքենան։ Մենք պայքարում ենք մեր ժողովրդի կյանքի ու անվտանգության, մեր ինքնիշխանության ու անկախության համար։ Ռուսաստան լինելու և մնալու իրավունքի համար, որպես հազարամյա պատմություն ունեցող պետություն։

Այս ճակատամարտը, երբ որոշվում է մեր ժողովրդի ճակատագիրը, պահանջում է բոլոր ուժերի միվորում, միասնականություն, համախմբում և պատասխանատվություն։ Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչը մեզ թուլացնում է, ցանկացած կռիվ, որը մեր արտաքին թշնամիները կարող են և օգտագործել՝ ներսից մեզ խարխլելու համար:

Եվ ուրեմն, մեր միասնությունը պառակտող գործողությունները, ըստ էության, ուխտադրժություն են են մեր ժողովրդից, մեր զինակիցներից, որոնք հիմա կռվում են ճակատում։ Սա հարված է թիկունքից մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին:

Այդպիսի հարված էր Ռուսաստանին 1917 թվականին, երբ երկիրը մղում էր Առաջին համաշխարհային պատերազմը։ Բայց հաղթանակը նրանից գողացան։ Խարդավանքները, քաշքշուկները, բանակի ու ժողովրդի թիկունքում քաղաքականությունը վերածվեցին ամենամեծ ցնցման՝ բանակի կործանման ու պետության փլուզման, հսկայական տարածքների կորստի։ Արդյունքում՝ քաղաքացիական պատերազմի ողբերգությունը։

Ռուսները սպանեցին ռուսներին, եղբայրները՝ եղբայրներին, և իրենց շահադիտական շահը հետապնդեցին ամենատարբեր քաղաքական արկածախնդիրներն ու արտաքին ուժերը, որոնք երկիրը մասերի բաժանեցին ու պատառոտեցին:

Մենք թույլ չենք տա, որ դա կրկնվի: Մենք պաշտպանելու ենք և՛ մեր ժողովրդին, և՛ մեր պետականությունը ցանկացած սպառնալիքից։ Այդ թվում՝ ներքին դավաճանությունից։

Եվ այն, ինչի հետ մենք բախվում ենք, դա հենց դավաճանություն է։ Չափազանց հավակնություններն ու անձնական շահերը հանգեցրին դավաճանության: Դավաճանել մեր երկրին, մեր ժողովրդին և այն գործին, որի համար մեր մյուս ստորաբաժանումների հետ կողք կողքի կռվեցին և զոհվեցին «Վագներ» խմբի զինվորներն ու հրամանատարները։ Հերոսները, որոնք ազատագրեցին Սոլեդարն ու Արտյոմովսկը, Դոնբասի քաղաքներն ու ավանները, կռվեցին և իրենց կյանքը տվեցին Նովոռոսիայի, ռուսական աշխարհի միասնության համար։ Նրանց անվանն ու փառքին դավաճանեցին նաև նրանք, որոնք փորձում են ապստամբություն կազմակերպել՝ երկիրը մղելով դեպի անարխիա և եղբայրասպանություն, ի վերջո պարտության եւ կապիտուլյացիայի:

Կրկնում եմ՝ ցանկացած ներքին ցնցում մահացու վտանգ է մեր պետականությանը, մեզ՝ ազգովի։ Սա հարված է Ռուսաստանին, մեր ժողովրդին, իսկ հայրենիքը նման սպառնալիքից պաշտպանելու մեր գործողությունները կոշտ են լինելու։ Բոլոր նրանք, որոնք միտումնավոր բռնել են դավաճանության ճանապարհը, որոնք նախապատրաստել են զինված ապստամբություն, բռնել շանտաժի ու ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելի պատիժ են կրելու, պատասխան են տալու թե՛ օրենքի, թե՛ մեր ժողովրդի առաջ։

Հավատում եմ, որ մենք կփրկենք ու կպաշտպանենք այն, ինչ մեզ համար թանկ է ու սուրբ, և մեր Հայրենիքի հետ միասին կհաղթահարենք ցանկացած փորձություն, էլ ավելի կհզորանանք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular