ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմին մասնակից լինելու կեղծ փաստաթղթեր կազմելով շուրջ 8 մլն դրամ է հափշտակվել. 6 անձի մեղադրանք է ներկայացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համապատասխան ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 44-օրյա պատերազմին չմասնակցած բազմաթիվ անձանց պատերազմին մասնակից լինելու, ինչպես նաև պատերազմին մի խումբ անձանց իրական մասնակցության ժամկետից ավելի երկար ժամկետների մասին կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելու և դրանք օգտագործելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանցավոր սխեմա։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ Կոտայքի մասնաճյուղի ղեկավար և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ նախագահ Կ. Գիլոյանը, շահադիտական նպատակներով 2020թ. դեկտեմբերին «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանից և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանից պահանջել է իրեն տրամադրել 2020թ. 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում նրանց ղեկավարած ջոկատների անձնակազմերի, ինչպես նաև նշված գործողություններին չմասնակցած անձանց մասին տվյալներ։ Ի պատասխան՝ նշված անձինք Կ. Գիլոյանին են տրամադրել միայն իրենց հրամանատարությամբ Արցախի Հանրապետություն մեկնած անձանց տվյալները:

Այնուհետև Կ. Գիլոյանը «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահին է ներկայացրել ինչպես հիշյալ անձանց կողմից նշված, այնպես էլ պատերազմական գործողություններին մասնակցած և չմասնակցած այլ անձանց վերաբերյալ կեղծ տվյալներ, որոնք, ի թիվս այլ անձանց, ներառվել են ԱՀ նախագահին 21.12.2020թ. հասցեագրված գրությանը կից ընդհանուր 107 անձանց վերաբերյալ ներկայացված ցուցակում։ Դրա հիման վրա ԱՀ Ազգային ժողովի նախագահը ԱՀ զինվորական կոմիսարին հանձնարարել է հիշյալ ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքներ:  Գրությունն ուղարկվել է ՊԲ համապատասխան զորամասեր, այդ թվում՝ թշնամու վերահսկողության տակ անցած զորամասերի՝ նոր ժամանակավոր տեղակայման վայրեր:

Օգտվելով այն հանգամանքից, որ այդ զորամասերից մի քանիսը անցել են թշնամու վերահսկողության տակ՝ պատերազմին մասնակցած անձանց հավելյալ օրերի, այնպես էլ պատերազմին չմասնակցած անձանց մասնակցության և դրա հիման վրա վճարման կեղծ հիմքեր ստեղծելու շուրջ Կ. Գիլոյանը նախնական հանցավոր համաձայություն է ձեռք բերել Վ. Սարգսյանի, իսկ վերջինս նաև Ա. Ավանեսյանի հետ՝ յուրաքանչյուր հավելագրման դիմաց վերջինիս 3000-5000 ՀՀ դրամ վարձատրության պայմանով:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վ.Սարգսյանն ինչպես առանձին, այնպես էլ Ա. Ավանեսյանի հետ միասին 2021թ. հունվար-մարտ ամիսներին այցելել են թշնամու վերահսկողության տակ անցած զորամասերի՝ ժամանակավոր տեղակայման նոր վայրեր։ Օգտվելով այն հանգամանքից, որ նշված զորամասերում բացակայում են զինապարտների կամ կամավորների համալրման վերաբերյալ անվանացուցակները և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը՝ նրանք, ներկայանալով որպես վերոնշյալ ՀԿ-ի անդամներ և, օգտագործելով կեղծ տվյալներ պարունակող վերոնշյալ գրությունը, պահանջել են ներկայացված անձանց ներառել զորամասի անձնակազմի ցուցակներում և տրամադրել այդ հանգամանքը հաստատող հրամանների հիման վրա տրված տեղեկանքներ, ինչը կատարվել է:

Արդյունքում, ստեղծված կեղծ հիմքերի հիման վրա պատերազմին չմասնակցած 21 անձանց և Կ.Գիլոյանին 2021թ. հունվար-հուլիս ամիսներին փոխանցվել է 3.775.836 ՀՀ դրամ գումար։ Իսկ պատերազմին մասնակցած, սակայն մասնակցության օրերը հավելագրված 53 անձի նույն ժամանակահատվածում փոխանցվել է 4.097.479 ՀՀ դրամ գումար․ ընդհանուր՝ 7.875.315 ՀՀ դրամ:

2021թ. փետրվարին «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանը և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանը, Վ.Սարգսյանից տեղեկանալով վերոնշյալ հանցավոր մեխանիզմի կիրառման մտադրության մասին, համաձայնվել են, որ հավելագրված գումարներ փոխանցվելու դեպքում, պատերազմին մասնակցած իրենց ջոկատների ընդհանուր 53 անձանցից 37-ը դրանք կկանխիկացնեն և գումարի հավելագրված մասը կփոխանցեն նրանց, ինչն իրականացվել է, և հավելագրված ընդհանուր շուրջ 2մլն ՀՀ դրամ գումարը, Վ. Սաղաթելյանի և Գ. Մարգարյանի կողմից փոխանցվել է Վ. Սարգսյանին ու վերջինիս հանցակիցներին:

Վերոգրյալ հանցավոր արարքները չբացահայտվելու և հափշտակված գումարների հիմքերն օրինականացնելու նպատակով Կ. Գիլոյանը 2021թ. մարտի 15-ին իր ղեկավարած ՀԿ-ի անունից նախկին կեղծ գրությանը գրեթե նույնաբովանդակ 2 գրություններ է հասցեագրել ՊԲ հրամանատարին, ինչպես նաև Վ. Սարգսյանի հետ համատեղ արդեն իսկ կեղծված փաստաթղթերն իրացրել են մի շարք անձանց, ովքեր դրանք ներկայացրել են ԶՀԾ ստորաբաժանումներ:

Բացի այդ, հիշյալ քրեական վարույթի շրջանակներում գործով անցնող Վ. Սարգսյանին պատկանող՝ Աբովյան քաղաքում գտնվող բնակարանում իրականացվող խուզարկության ժամանակ Աբովյան քաղաքի բնակիչ Ա.Ներսիսյանը, նշված քննչական գործողությունը կատարող քննիչի կողմից ներգրավվել է որպես ընթերակա։ Վերջինիս պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր  պարտականությունների, որպես ընթերակա՝ այդ պարտականությունները չկատարելու դեպքում հնարավոր պատասխանատվության մասին։ Սակայն վերջինս գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով, չի հայտնել իր և Վ.Սարգսյանի միջև առկա մտերիմ կապի և պետությունից խարդախությամբ գումարներ հափշտակելուն վերջինիս իր կողմից օժանդակելու մասին։ Ավելին, Ա. Ներսիսյանը, առանց նշված քննչական գործողությունը կատարող քննիչի թույլտվության, խուզարկության վայրից վերցրել է առգրավման ենթակա մի շարք փաստաթղթեր և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կ. Գիլոյանին,  Վ. Սարգսյանին  և Ա. Ավանեսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Գ. Մարգարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով, Վ. Սաղաթելյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Ա. Ներսիսյանին՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով: Վ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։

Պետությանը պատճառված 7.875.315 ՀՀ դրամ վնասից 5.207.825 ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular