ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ու Մոդին համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայի վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հինգշաբթի համատեղ հայտարարություն են տարածել, որում երկու առաջնորդներն էլ իրենց մտահոգությունն են հայտնել Ուկրաինայի հակամարտության առնչությամբ և խոստացել շարունակել մարդասիրական օգնությունը։

«Մեր համագործակցությունը կծառայի գլոբալ բարօրությանը, քանի որ մենք աշխատում ենք մի շարք բազմակողմ և տարածաշրջանային խմբերի, մասնավորապես՝ Քառյակի միջոցով՝ կառուցելու ազատ, բաց, ներառական և ճկուն հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջան», - ասվում է Բայդենի եւ Մոդիի Սպիտակ տանը կայացած երկկողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ:

Երկու առաջնորդները նաև «հայտնել են իրենց խորը մտահոգությունը ուկրաինական հակամարտության և իրենց վիշտը դրա սարսափելի ու ողբերգական մարդասիրական հետևանքների կապակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ: «Երկու երկրները նաև պարտավորվել են շարունակական մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինայի ժողովրդին։

Նրանք կոչ են արել հարգել միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Երկու երկրներն էլ համակարծիք են եղել Ուկրաինայի հետկոնֆլիկտային վերականգնման կարևորության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ, որքան էլ տարօրինակ է, չի հիշատակվում Ռուսաստանը կամ նրա դերը հակամարտությունում: Փոխարենը, երկու առաջնորդները գրել են, որ երկու երկրներն էլ «վերահաստատում են, որ միջազգային կարգը պետք է հարգվի», հաղորդում է CNN-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular