ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարեգին Երկրորդն ընդունել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում  արցախյան 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների հետևանքով զոհված, գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպման սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք է բարձրացրել հայրենյաց քաջարի պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Այնուհետև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Մասյացոտն թեմի հոգևոր դասի հետ համագործակցաբար նյութական, բարոյական ու հոգեխնամ աջակցություն են ցուցաբերում որդեկորույս ընտանիքներին։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ինչպես Արարատի, այնպես էլ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում, որի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 50 ընտանիքների։

Հայոց Հայրապետը, սրտակցություն հայտնելով որդեկորույս ընտանիքներին, իր խոնարհումն է բերել քաջարի նահատակներին, ովքեր հանուն հայրենիքի գոյատևման ընծայաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը նշել է, որ հերոս զավակների քաջության օրինակն առաջնորդելու է հայորդիներին քաջարի ոգով շարունակելու տեր լինել իրենց երկրին, ազատ ու անկախ ապրելու իրավունքին։

Վերջում, ի պատասխան զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հարցերի, Նորին Սրբությունն անդրադարձել է պատերազմում անհայտ կորած զինվորականների հայտնաբերման և ռազմագերիների վերադարձման ուղղությամբ Հայ Եկեղեցու կողմից կատարված ու կատարվող աշխատանքներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular