ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայի դեսպանատան կողմից դրամաշնորհային ծրագրով Մեղրիի մանկապարտեզն ունի արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման համատեղ մասնակցել են «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի ունեցած «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» դրամաշնորհային ծրագիր բացման միջոցառմանը: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեղրիի համայնքապետարանից:

Բացմանը ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, Սյունիքի մարզետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ` Հայկ Կարախանյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանության կողմից «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» դրամաշնորհային ծրագրի (51,154 ԱՄՆ դոլար) շրջանակներում Մեղրիի մանկապարտեզը այժմ ունի արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ: Համակարգը հնարավորություն կտա մանկապարտեզին խնայել էներգիա և ստանալ տարեկան 940-1050 դոլար եկամուտ՝ ավելցուկային էներգիան պետությանը վաճառելով:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային ,համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը և «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենը։ Իսկ մեղրեցի երեխաները հյուրերի համար գեղարվեստական համարներ էին պատրաստել։

Հանդիսության մասնակիցները շրջեցին մանկապարտեզում՝ ծանոթանալով ուսուցողական հնարավորություններին, մանուկների հարմարավետ ու ժամանակակից պայմաններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular