ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի. Նախկինը լուծարվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր հասարակական խորհուրդ։ Նախկին խորհրդի կազմը լուծարվել է։

Այսպիսով՝

խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։

Պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենա բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։

Տարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով

Համագործակցի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների

Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդը բնապահպանական պլանների, ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդատվական կառույց է։

Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։

Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը հնարավոր է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։

Հայտի մեջ պետք է ներառել՝

  • անուն, ազգանուն.
  • կազմակերպության անուն.
  • կազմակերպության/անհատի վերջին երեք տարվա գործունեության համառոտ նկարագիր.
  • եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները.
  • ինչ այլ հասարակական կազմակերպությունների/նախաձեռնությունների հետ է համագործակցում.
  • բնապահպանության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված նախատեսվող գործողությունների հակիրճ նկարագրություն.
  • հեռախոսահամար.
  • էլեկտրոնային հասցե:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 30-ն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular