ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զեկույց. Եվրոպան աշխարհի ամենաարագ աճող տաքացում ունեցող մայրցամաքն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպան պետք է պատրաստվի կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ևս մեկ մահացու ջերմային հարվածի, ասվում է երկուշաբթի հրապարակված ընդարձակ զեկույցում, որտեղ նշվում է, որ Եվրոպայում, որտեղ աշխարհի ամենաարագ աճող տաքացումն է նկատվում, անցյալ տարի 2,3 աստիճանով ավելի շոգ է եղել, քան նախաարդյունաբերական ժամանակներում:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Եվրամիության «Կոպեռնիկուս» կլիմայի փոփոխության ծառայության զեկույցում խոսվում է երաշտի, ծովի մակերեսի ռեկորդային ջերմաստիճանի և սառցադաշտերի աննախադեպ հալման մասին:

Մայրցամաքը, որը կրկնակի գլոբալ տաքացում է ունեցել 1980-ականներից ի վեր, անցած տարի ունեցել է իր ռեկորդային ամենատաք ամառը, մինչդեռ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, գրանցել են երբևէ եղած ամենատաք տարին:

1800-ականների կեսերից ի վեր աշխարհը տաքացել է միջինը գրեթե 1,2°C-ով՝ առաջացնելով եղանակային էքստրեմալ իրադարձությունների ավերիչ կասկադ, ներառյալ ավելի ինտենսիվ շոգեր, որոշ շրջաններում ավելի սաստիկ երաշտներ և փոթորիկներ, որոնք էլ ավելի կատաղի են դարձել ծովի մակարդակի բարձացման հետեւանքով:

Առավել շատ տուժել են բնակչության առավել շատ խոցելի շերտերը և աշխարհի ամենաաղքատ երկրները, որոնք քիչ բան են արել՝ զսպելու հանածո վառելիքի արտանետումները, որոնք նպաստում են ջերմաստիճանի բարձրացմանը:

Այնուամենայնիվ, ազդեցությունները դառնում են ավելի ծանր ամբողջ աշխարհում, հատկապես արագ տաքացում է տեղի ունենում հյուսիսային կիսագնդի շրջաններում և բևեռների շրջակայքում:

Ըստ The State of Europe's Climate 2022 զեկույցի, մայրցամաքի ջերմաստիճանը 1991-ից մինչև 2021 թվականը 30 տարվա ընթացքում բարձրացել է 1,5 աստիճանով:

Զեկույցում ասվում է, որ անցյալ տարի շոգից զոհվել է ավելի քան 16,000 մարդ, ջրհեղեղներն ու փոթորիկները կազմել են եղանակային և կլիմայական ծայրահեղությունների հետևանքով 2 միլիարդ դոլարի վնասի մեծ մասը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular