ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագիծ. Ավարտական կուրսի ուսանողները կկարողանան դասավանդել գյուղական դպրոցներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործադիրի նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին ՀՀ կառավարության որոշումը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվող փոփոխությունը կարևոր օրենսդրական նախաձեռնություն է, որով ուսուցիչներին գործուղման հնարավորություն է տրվում մարզային բոլոր այն բնակավայրեր, որոնցում դրա կարիքը կա: Նախկինում այս կարգավորումը սահմանափակված էր միայն սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրեր գործուղմամբ:

Ուսուցիչների գործուղման կարգի լիազորող նորմում ավելացվել է «մարզերի» բառը՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը:

 «Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալու նաև գյուղական բնակավայրերի դպրոցներում  աշխատելու ուսուցչի կրթություն ստացող ավարտական կուրսի ուսանողներին: Բոլոր օրենսդրական նախաձեռնություններն արվում են՝ արդիական ենթակառուցվածքներին զուգահեռ որակյալ ուսուցիչներ ունենալու համար»,-նշել է նախարարը:

Նախագծով առաջարկվում է դրույթ ավելացնել՝ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն  ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողին հնարավորություն ընձեռելով աշխատելու գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում:

Ըստ նախագծի՝ վարչատնտեսական համակարգողի պաշտոնին հաստատությունից կարող են հավակնել միայն տնօրենը կամ փոխտնօրենը. հաշվապահը կամ մանկավարժական այլ աշխատող, ինչպես նաև ղեկավարման փորձ չունեցող անձը չի կարող դիմել: Փոխարենը՝ նվազեցվել են աշխատանքային ստաժի ժամկետները՝ հավակնորդների շրջանակը ընդլայնելու հնարավորություն ընձեռելով: Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է վարչական աշխատողների դասավանդման մասով տալ համապատասխան կարգավորում՝  թափուր տեղը համալրվելու պայմանով։

Օրենքում «օրինակելի ուսումնական պլան» կապակցությունը փոխարինվում է «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածք և ուսումնական պլանի կազմման կանոններ» հասկացությամբ՝ հիմք ընդունելով հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությունը: Դրա համաձայն՝ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ համապատասխան դասարանների համար հաստատությունն ինքնուրույն է կազմելու իր ուսումնական պլանը՝ չափորոշչի և ուսումնական պլանի ընդհանրական կանոնների և ուղեցույցի հիման վրա՝ հաշվի առնելով սովորողների նախասիրություններն ու նրանց կողմից ուսումնասիրվող առարկաների և մասնագիտության ընտրությունը: Դեռևս նոր չափորոշչին չանցած դասարանների համար կհաստատվի օրինակելի ուսումնական պլան:

Միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները կամավոր ատեստավորման անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում իրավունք կստանան շարունակելու մասնագիտական գործունեությունը ինչպես տվյալ հաստատությունում, այնպես էլ այլ հաստատություն դիմելիս: Ուսուցչի պաշտոնին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց կտրվի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն: Այդպիսով՝ կստեղծվի մասնագետների բազա, որոնցում ներգրավված անձինք հետագայում կձգտեն մտնել հաստատություններ՝ հաշվի առնելով վարձատրության բարելավման հնարավորությունը: Կարգավորումը կխթանի որակյալ մասնագետների մուտքը դպրոցներ:

Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները, կամավոր ատեստավորմանը մասնակցելով, մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման հնարավորություն կունենան: Գործընթացը նախատեսվում է մեկնարկել 2024 թվականից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular