ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանը մաքրում է «հետքերը՞»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը 2022թ. նոյեմբերին իր ազգական Արթուր Թորոսյանին է վաճառել դրանից մեկ տարի առաջ գնված Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղի երկու միավոր հողակտորը:

«Հետքը» գրել էր, որ Թորոսյանը հողատարածքներից մեկը 2 մլն 700 հազ. դրամով գնել է Քարաշամբի նախկին համայնքապետ Զորիկ Խլղաթյանից: Վերջինս համայնքը ղեկավարել է 24 տարի` 1996թ․-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 18-ը: Պատմության մասնագետ Զորիկ Խլղաթյանն այժմ Քարաշամբ գյուղի դպրոցի տնօրենն է: Մյուս հողամասը, որի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ, Արսեն Թորոսյանը գնել էր Զորիկ Խլղաթյանի եղբորորդուց` 25-ամյա (գործարքի ժամանակ) Հենրիկ Խլղաթյանից: 2022թ. գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Թորոսյանն ավելի շահեկան պայմաններով է վաճառել հողատարածքները: Մասնավորապես` հողակտորներից մեկը վաճառել է 6 մլն դրամով, մյուսը՝ 14 մլն դրամով: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 16-ին էլ Արսեն Թորոսյանի հայրը` Գևորգ Թորոսյանը, դուրս է եկել «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ից, որտեղ ուներ 80% բաժնեմաս: Այժմ ընկերության միակ բաժնետերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է` Սարգիս Թադևոսյանը:

Ինչպես երևում է՝ Արսեն Թորոսյանը որոշել է մաքրել հետքերը: Բանն այն է, որ եթե իշխանությունները որոշեին ի վերջո պատժել առողջապահության նախկին նախարարին, ապա այսպես կոչված՝ Քովիդի գործից զատ կարող էր լուրջ ուսումնասիրության առարկա դառնալ նաև վերը նշված գործարքը: Այդ իսկ պատճառով, կարելի է ենթադրել, որ Արսեն Թորոսյանը պարզապես շտապել է ձերբազատվել ավելորդ բեռից և իրեն ապահովագրել այն դեպքում, եթե Փաշինյանն ի վերջո որոշի վա-բանկ գնալ և Թորոսյանի դեմ քրեական գործ հարուցել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular