ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանի և Մեղրիի դպրոցներում բացվել են «Արմաթ» լաբորատորիաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական պետական կառույցների գործակցության շնորհիվ Սյունիքի մարզի երկու դպրոցներում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք հնարավորություն կտան դպրոցականներին ծանոթանալ նոր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, ռոբոտաշինության, 3D մոդելավորման նորագույն նվաճումներին: Հայտնում են «Դոմ Մոսկվի» մոսկովյան
մշակութագործարարական կենտրոնից:
 
Նախագիծը ՌԴ Նախագահի և Սյունիքի մարզի աշխատակազմերի գործակցության արդյունք է: Այն իրականացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:

Նորարարական դասարաններ են բացվել Կապանի թիվ 7 հիմնական և Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցներում: «Նման նախագծերը ոչ միայն կընդլայնեն երեխաների մտահորիզոնը, այլև կօգնեն ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Մեր ժողովուրդները պատմականորեն կապված են դաշնակցային ամուր կապերով։ Մենք հաճույքով փոխանակում ենք մեր փորձն ու գիտելիքները, ուստի հումանիտար ոլորտում ցանկացած նախագծի միշտ աջակցում և աջակցելու ենք»,- նշեց ՌԴ նախագահի
արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։

«Ուրախ ենք, որ այժմ երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներական գիտությանը և մաթեմատիկային ժամանակակից տեխնիկական միջոցներով և գեղեցիկ կահավորված միջավայրում: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում որակյալ լրացուցիչ կրթության տրամադրմանը և վստահ ենք, որ լաբորատորիաները կարևոր ներդրում կունենան այդ գործում»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Կրթության մակարդակի բարձրացման համար կարևոր է, որ մեր երեխաները կարողանան սովորել նման առաջատար լաբորատորիաներում։ Սյունիքի մարզպետարանն ամեն ինչ անում է, որպեսզի դպրոցականներն ունենան այդ հնարավորությունը», - նշեց Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրն արդեն գործում է 645 կենտրոններում։ Նմանատիպ դասարաններ գործում են աշխարհի 6 երկրներում, որտեղ սովորում են ավելի քան 18 հազար աշակերտներ:

«Ծրագիրը հնարավորություն է տալիս յուրացնելու ժամանակակից մասնագիտություններ, որոնք նոր հնարավորություններ և հեռանկարներ կբացեն մարզերի բնակիչների համար: Լաբորատորիաներում սովորում են ոչ միայն տվյալ դպրոցի, այլև այլ ուսումնական հաստատությունների աշակերտները։ Մենք մշտապես իրականացնում ենք մեթոդական աջակցություն, կազմակերպում ցուցահանդեսներ և մրցույթներ աշակերտների համար», - նշեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular