ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Արմավիր ավտոճանապարհին չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի գործը դատարանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 3-ին Արմավիր-Երևան ճանապարհին չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց էին բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության էին տեղափոխվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի 9 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել էր։ 

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի պատճառները: 

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարhով միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի՝ առնվազն 26 ուղևորներով: 

Նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների արդյունքներով պարզվել է, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկից անց՝ դեպի Արմավիր քաղաք տանող ճանապարհահատվածում, վարորդը երթևեկել է թույլատրելի առավելագույն արագությունն էականորեն գերազանցող՝ շուրջ 70,75կմ/ժ արագությամբ: 

Ըստ ձեռք բերված ապացուցյների՝ երթևեկության համար վտանգն առաջանալու պահից, այն է՝ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իր վարած ավտոմեքենայի երթևեկության ուղղությամբ հետադարձի պատրաստվող «Զիլ» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու պահից սկսած, ժամանակին միջոցներ չի ձեռնարկել իր վարած տրանսպորտային միջոցի արագությունն իջեցնելու՝ ընդհուպ մինչև այն կանգնեցնելու ուղղությամբ։ Արդյունքում ավտոմեքենայի ձախակողմյան կողային հատվածներով բախվել է այդ պահին ստատիկ վիճակում գտնվող «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի հետին աջակողմյան հատվածին՝ դրանով իսկ պայմանավորելով ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը և ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից։ 

Արդյունքում ուղևորներից չորսը ստացել էին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս 9 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոն: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարորդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանք և գրավ: 

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular