ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում․ ոստիկանները հայտնաբերել են կռվի բոլոր մասնակիցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում, հունիսի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 20։20-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին, և հայտնել են, որ Պարեկային ծառայության ավտոմեքենայով պարեկների կողմից «որովայնի ձախ մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Ի․-ն է։

Արտյոմ Ի․-ն հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկից, որտեղ նրան անօգնական և անգիտակից վիճակում հայտնաբերել են պարեկները:

Նրնք իրենց ավտոմեքենայում եղած դեղատուփից անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց։

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ Արտյոմ Ի․-ն բջային հեռախոսով անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 19-ամյա Մելիք Ա․-ի հետ, որից հետո վերջինիս ընկերները իրենց ընկերոջ խնդիրը հարթելու նպատակով պայմանավորվել և հանդիպել են Արտյոմ Ի․-ին, որի հետ է եղել նրա ընկեր 20-ամյա Գառնիկ Հ․-ն։ Սակայն խոսակցությունը վերածվել է վիճաբանության, վիճաբանությունը՝ ծեծկռտուքի, ծեծկռտուքն էլ՝ դանակահարության, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ վիճաբանողներից մեկը դանակահարել է Արտյոմ Ի․-ին։

Պարեկները կարճ ժամանակում Երևանի Հանրապետության Հրապարակում հայտնաբերել են Գառնիկ Հ․-ին։ Իսկ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, Երևանում հայտնաբերել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմեն Կ․-ին, Կարեն Մ․-ին Գևորգ Ռ․-ին, Նարեկ Խ․-ին, Տիգրան Բ․-ին։ Վերջիններիս բնակության հասցեները պարզվում են։

Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 2․2 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված։

Նշված անձինք Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular