ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ից ժամանած 24-ամյա կնոջ դին մերկ ու մասամբ հոշոտված գտնվել է Դիլիջանի ոլորանների հարակից անտառում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ՀՀԴՊ վարչության պետ Եգանյանի, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ, մի քանի օր շարունակ Ոստիկանության կինոլոգների հետ որոնողական աշխատանքներ են կատարել ինչպես Երևանում, այնպես էլ Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 15-ին, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին հարակից անտառային հատվածում ոստիկանները և կինոլոգիական ջոկատի ծառայողները հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում նշված վայրում հայտնաբերել են ամբողջությամբ մերկ, մասամբ հոշոտված կնոջ դի։ 

Մինչ դեպքի վայր կժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մազյանի գլխավորությամբ, դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, սահմանազատել են տարածքը։ 

Այս պահին տեղում աշխատում են քննչական խումբն ու դատական բժիշկը։

Քննիչների խնդրանքով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները դին տեղափոխել են հատուկ պարկի մեջ և այն մոտեցրել դիատարին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, ով այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։ Եվ երբ 2 օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժին և հայտնել, որ մինչև օրս իր աղջկա վերաբերյալ տեղեկություն չունի։

Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանությունն արդեն շոշափելի արդյունքներ ունի կատարված սպանության բացահայտման վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ այս պահին հրապարակում։ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular