ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է «Աղետները սահմաններ չեն ճանաչում» կարգախոսով տարածաշրջանային լայնածավալ շտաբային վարժանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 14-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում անտառային հրդեհների վերաբերյալ «TbiEx2023» լայնածավալ վարժանքը, որին մասնակցում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի ղեկավարած պատվիրակությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության երկրներում «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» ծրագրի 3-րդ փուլի (PPRD East 3) նպատակն է բարձրացնել աղետներին դիմակայունությունը Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և Ուկրաինայում:

«Աղետները սահմաններ չեն ճանաչում» կարգախոսով (PPRD East 3) ծրագիրն աջակցում է մասնակից երկրներին վաղ նախազգուշացման համակարգի կիրառման միջոցով վաղ գործողությունների հիման վրա քաղաքացիական պաշտպանության ավելի ուժեղ համակարգի ձևավորման հարցում:

Հունիսի 12-14-ը Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում տեղի են ունեցել քննարկման վրա հիմնված վարժանքներ, իսկ հիմնական դաշտային լայնածավալ վարժանքը նախատեսվում է անցկացնել հունիսի 15-16-ը Թբիլիսիից դուրս՝ Դիդո Լիլոյում, որի ընթացքում կխաղարկվի քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական, միջուկային ազդեցություններով անտառային հրդեհների սցենար և ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացում:

Նշենք, որ վարժանքի մեկնարկը տրվել է հունիսի 13-ին վիրտուալ տիրույթում՝ «Dewetra» բազմակի ռիսկերի կանխատեսման իրական ժամանակի հարթակի (վաղ նախազգուշացման համակարգ) կիրառման միջոցով, որի նպատակն է ակտիվ մշտադիտարկման և քարտեզագրման շնորհիվ վաղ հայտնաբերել անտառային հրդեհները և կանխատեսել գործողությունների ընթացքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular