ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միաբանական համագումարի գործող և նորընտիր հանձնախմբերի անդամներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 11-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միաբանական համագումարի գործող և նորընտիր կազմակերպիչ հանձնախմբերի անդամներին։

Մայր Աթոռիւց NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Սրբությունը կատարված հաջող աշխատանքների համար իր գնահատանքը հայտնեց միաբանական համագումարի գործող հանձնախմբին, որի կազմում ընդգրկված են Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ԳՀՃ Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ Տ․ Անդրեաս վարդապետ Եզեկյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն Տ․ Տիրայր վարդապետ Հակոբյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Տ․ Առեն աբեղա Ճեպեճյանը, Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը։

Հայոց Հովվապետը նաև իր հայրական օրհնությունը բերեց նոր հանձնախմբի անդամներին՝  ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանին, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանին, Տ․ Դերենիկ աբեղա Սահակյանին, Վիրահայոց թեմից Տ․ Հակոբ աբեղա Սահակյանին, Տ․ Աղան աբեղա Երնջակյանին, Իրաքի հայոց թեմից Տ․ Ղևոնդ աբեղա Սաղաթելյանին։ Նորին Սրբությունը հորդորեց միաբաններին ջանասիրությամբ ու աննվազ եռանդով ձեռնամուխ լինել հաջորդ միաբանական հավաքի կազմակերպմանը՝ նկատի առնելով հայրենիքին, Եկեղեցուն և ժողովրդին հուզող արդիական խնդիրները։

Միաբանական համագումարը տեղի է ունենում երկու տարին մեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում ծառայող միաբանները (աբեղաներ, վարդապետներ և ծայրագույն վարդապետներ) մեկտեղվում են հայոց հոգևոր կենտրոնում քննարկելու Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիներ փնտրելու, փոխանակվելու հոգևոր ծառայության փորձառությամբ, ինչպես նաև վերանորոգելու իրենց ուխտը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular