ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը. Հակոբ Արշակյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 12-ին մասնակցել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովին` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին, աստղաֆիզիկայի եւ հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ մեր երկիրը  պատմականորեն հարուստ է գիտական նվաճումներով ու հայտնագործություններով, հատկապես աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ոլորտներում: Այս համատեքստում նա խոսել է միջազգային գիտական համագործակցության կարեւորության մասին` արձանագրելով` անհնար է հաջողություններ ու նոր ձեռքբերումներ ունենալ առանց միջազգային գործընկերների աջակցության ու ոլորտային փոխգործակցված աշխատանքի:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում գիտության ոլորտի բյուջեն կրկնապատկվել է, որի որոշակի մասը հատկացվում է միջազգային ոլորտային կապերի հաստատմանն ու ընդլայնմանը: Այս առումով նա կարեւորել է հայկական գիտական հաստատությունների մասնակցությունը նմանատիպ ծրագրերին եւ ընդգծել, հատկապես, Գիտությունների ազգային ակադեմիայի դերն այդ հարցում: Նրա խոսքով հայկական կազմակերպություններից շատերի համագործակցությունը նորագույն տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ուղղություններով է:

«Կցանկանայի գործընկերության կոչ անել այն մարդկանց, որոնք այսօր այցելել են Հայաստան, որովհետեւ ակնհայտ է` հակառակ պարագայում երկիրը միայնակ չի կարող հասնել մեծ հաջողությունների: Մենք պետք է միավորենք ջանքերը, որպեսզի գիտության նորագույն ձեռքբերումներն առավել արդյունավետ ծառայեցվեն մարդկությանը»,- շեշտել է Հակոբ Արշակյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն Ռեմո Ռուֆֆինին, ԻԿՐԱՆԵՏ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նարեկ Սահակյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, մասնակցում են ավելի քան 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Հնդկաստանից, Իրանից, Չեխիայից, Բելառուսից:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներ կներկայացվեն ժամանակակից աստղաֆիզիկայի ամենաարդիական ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կբարձրաձայնվեն լայնամասշտաբ գիտափորձերի վերջին արդյունքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular