ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՊՀ-ում կանցկացվի հայ-ռուսական գիտակրթական համաժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 13-14-ը Երևանում կանցկացվի «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկօրյա համաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում՝ շուրջ 200 պատվիրակի մասնակցությամբ:

Բացմանը ներկա կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՀՀ և ՌԴ բուհերի և գիտական կազմակերպությունների, կառավարման և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Համաժողովի աշխատանքները կանցկացվեն լիագումար և նստաշրջանների ձևաչափով հետևյալ թեմաներով՝ «Գիտության ոլորտում համագործակցության առաջնահերթ ոլորտներ», «Կրթությունը՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև կայուն համագործակցության գործոն», «Միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացում. երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները», «Նորարարական համագործակցությունը՝ որպես տնտեսության արդիականացման գործոն», «Ռուսաստանի Դաշնության տարածքում հայոց լեզվի ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաց լեզվի ուսումնասիրման համար բարենպաստ պայմանների ստեղծում», «Ռուսաստանի և Հայաստանի միջև գիտական համագործակցության վեկտորները՝ Ռուսաստանի գիտության տեղեկատվական կենտրոնի և ՀՀ գիտության կոմիտեի փորձի օրինակով»:

«Գիտության, կրթության և արտադրության ինտեգրում՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովն առաջին երկկողմ միջոցառումն է՝ երկու երկրների առաջատար բուհերի և գիտական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցության ձևաչափով։ Համաժողովը միտված է նպաստելու երկու երկրների բուհերի միջև գիտակրթական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։

Հայ-ռուսական համաժողովը կրթության և գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված Ռուսաստանի ռեկտորների միության պլանավորած աշխատանքների մի մասն է: 2000 թվականից ի վեր՝ Ռուսաստանի ռեկտորների միության հովանու ներքո անցկացվել է ավելի քան 80  համաժողով՝ Ռուսաստանի և արտասահմանյան բուհերի ավելի քան 6000 ռեկտորի մասնակցությամբ։

Համաժողովի շրջանակում հյուրերը կայցելեն Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular