ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալկոհոլի օգտագործումը կարող է բարձրացնել 60 վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալկոհոլի օգտագործումը կարող է բարձրացնել 60 վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը, այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները։

Լյարդի ցիռոզը լյարդի կաթվածն ու քաղցկեղն է, որն արդեն լավ հայտնի է որպես ալկոհոլի չափից ավելի օգտագործման հետեւանք։

Բայց Օքսֆորդի համալսարանի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են Չինաստանոմ ապրող տղամարդկանց տվյալները, հայտնաբերել են, որ դա կարող է բարձրացնել նաեւ հոդատապի եւ կատարակտայի առաջացման հավանականությունը։

Փորձագետները հայտարարել են, որ իրենց հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ալկոհոլի օգտագործումը կապված է «հիվանդությունների շատ ավելի լայն շրջանակի հետ», քան ընդունված էր կարծել մինչ այժմ։

Ալկոհոլի չափից շատ օգտագործումն աշխարհում ամեն տարի մոտ 3 մլն մահերի պատճառ է հանդիսանում։

Օքսֆորդի հետազոտողները միացել են Պեկինի համալսարանի եւ Չինաստանի բժշկագիտության ակադեմիայի գիտնականների հետ՝ հետազոտություն անցկացնելու համար։

Նրանք ուսումնասիրել են չինական տվյալների շտեմարանի տվյալներն ավելի քան 512 000 մարդկանց մասին (տարիքը՝ միջինը 52)։

Նրանք ուսումնասիրել են հիվանդության պատմությունները 12 տարվա ընթացքում՝ գնահատելու համար, թե ինչպես է ալկոհոլն ազդել 207 տարբեր հիվանդությունների առաջացման հավանականության վրա։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում, դրանք ցույց են տվել, որ ալկոհոլի օգտագործումը բարձրացնում է 60 հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Դրանց թվում են 28 հիվանդություններ, ինչպես, օրինակ, լյարդի, աղիների եւ ուղիղ աղիի քաղցկեղը։ Դրանք ընդգրկված էին ԱՀԿ ցուցակում։ Բայց պարզվել են եւս 33՝ մինչ այդ չսահմանված հիվանդություններ, ինչպիսին են հոդատապը, կատարակտան, որոշ կոտրվածքներ ու ստամոքսի խոցը, որոնք կապվում են ալկոհոլի օգտագործման հետ։

Հետազոտողների խումբը պարզել է նաեւ կախումը ալկոհոլի չափաբաժնից. օրական յոււրաքանչյուր չորրորդ գավաթը 14 տոկոսով բարձրացնում է ալկոհոլի օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը։

Ալկոհոլի այդ քանակության օգտագործումը վեց տոկոսով բարձրացնում է ալկոհոլի հետ կապված 33 նոր հիվանդությունների առաջացման վտանգը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular