ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի չորս շրջաններում տասնյակ մարդիկ թունավորվել են «Միստր Սիդր» ըմպելիքից. 20 մարդ մահացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ւլյանովսկի մարզում 40 մարդ թունավորվել է «Միստր Սիդր» ալկոհոլային ըմպելիքից, 16 մարդ մահացել է։ Տուժածների եւ մահացածների մեծ մասը Դիմիտրովգրադից է, թունավորման դեպքեր են գրանցվել նաեւ Ուլյանովսկում եւ Նովայա Մալիկլա գյուղում, ասել է շրջանի ղեկավար Ալեքսեյ Ռուսկիխը։ Դիմիտրովգրադի բնակիչները, տեղեկացրել է քաղաքապետ Անդրեյ Բոլշակովը, սկսել են դիմել բժիշկներին հունիսի 3-ին, նրանք ունեցել են թունավորման ախտանշաններ։ Հունիսի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16.00-ի դրությամբ Դիմիտրովգրադի հիվանդանոցներում 14 մարդ կա, որոնք թունավորվել են «Միստր Սիդրից», Ուլյանովսկի բուժհաստատություններում՝ հինգ մարդ։ «Յուրաքանչյուրի կյանքի համար բժիշկները պայքարում են»,- ասել է Ռուսկիխը, գրել է «Մեդուզան»։

Թունավորման եւ մահվան դեպքեր «Միստր Սիդրի» օգտագործումից հետո գրանցվել են եւս երկու շրջաններում։ Սամարայի մարզի Նովոկույբիշեւսկ քաղաքում մահացել է այդ ըմպելիքն օգտագործած երկու բնակչուհի։ Ուդմուրտիայում հոսպիտալացվել են մի տղամարդ եւ մի կին, որոնք նույնպես օգտագործել են «Միստր Սիդր», նրանց վիճակը բժիշկները գնահատում են  ծայրահեղ։ Նիժնի Նովգորոդի մարզում նույնպես գրանցվել են թունավորման առաջին դեպքերը, կան մահացածներ, տեղեկացրել է փոխնահանգապետ Դավիթ Մելիք-Հուսեյնովը։

Ըմպելիքը, որը թունավորման պատճառ է դարձել, արտադրվել է Սամարայի մարզում։ Այն վաճառվել է լցնովի տարբերակով։ Ըմպելիքը, մասնավորապես, կարելի էր ձեռք բերել «Территория пива» եւ «Биррхаус» ցանցերում, տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզորի» Ուլյանովսկի մարզի վարչությունը։ Ուլյանովսկի նահանգապետը բոլոր ձեռներեցներին կոչ է արել «անհապաղ դադարեցնել ալկոհոլ պարունակող «սիդրի» վաճառքը մանրամեծածախ եւ հանրային առեւտրի կետերում»։ Դիմիտրովգրադի քաղաքապետն, իր հերթին, խնդրել է քաղաքի բնակիչներին «հրաժարվել լցնովի ալկոհոլային արտադրանք օգտագործելուց»՝ ավելացնելով, որ ըմպելիքը, որը թունավորման պատճառ է դարձել, առգրավում են առեւտրի կետերից։ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հանձնարարել է  տարածաշրջանային վարչություններին բացահայտել եւ առգրավել «Միստր Սիդրի» բոլոր խմբաքանակները։ «Միստր Սիդրի» բեռնումն ու մատակարարումները արգելված են ամբողջ Ռուսաստանում, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են «Ռոսալկոհոլռեգուլիրովանիեում»։

«Միստր Սիդրը» պատրաստվել է Սամարայի մարզի Կրասնոգլինսկի շրջանի Վինտայ գյուղում։ ՔԿ-ն հայտարարել է, որ կալանավորել է ըմպելիքը տարածող գործարարին։ Նրան կասկածում են Քր.օր. հոդվածով, ըստ որի՝ նա մատուցել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ, որոնք անզգուշաբար հանգեցրել են երկու կամ ավելի անձանց մահվան։ Հոդվածով նախատեսվում է 10 տարվա ազատազրկում։ Քրեական գործեր են հարուցվել ինչպես Սամարայի, այնպես էլ Ուլյանովսկի մարզերում։

Նախնական տվյալներով՝ «Միստր Սիդրը» պարունակել է մեթիլային սպիրտ (մեթանոլ)։ Դա առայժմ պաշտոնապես չի հաստատված։ Հենց մեթանոլն է ամենից հաճախ հանդիսանում կեղծված ալկոհոլից թունավորման, այդ թվում մահացու ելքով, պատճառ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular