ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք. Ռուբեն Մելիքյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանական համազգեստ կրող ու ծառայություն իրականացնող մարդը, պատկերավոր ասած, «բանտարկվում է» վարքագծային սահմանափակումների մեջ, որոնք ամրագրված են օրենքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպին:

«Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք։ Սա՛ է պահանջում Սահմանադրական իրավունքը։ Սա՛ է պարտավոր ապահովել քաղաքական իշխանությունը։

Իսկ եթե մենք դեմ ենք «խաղի այս կանոններին», ապա ընդամենը պետք է փոխել դրանք: Ի դեպ, հնարավոր է՝ ճիշտը հենց դա է։ Բայց քանի դեռ չեն փոխվել, վտանգ չներկայացնող մարդու նկատմամբ ոստիկանական ուժի ցանկացած արդարացում կարող է ընկալվել որպես «կանաչ լույս»։

Ի դեպ, «քաղաքականությամբ չզբաղվող», բայց բերետի օպերկոտից վրդովված գինեմոլներին տեղեկացնեմ, որ, օրինակ, անցյալ տարի էս օրերին ընդդիմադիրի ձեռք կոտրած բերետին, որը տեսագրությամբ հստակ արձանագրված է, մինչ օրս անգամ մեղադրանք չեն առաջադրել։ Կարողա՞ մի քիչ էլ է՛դ փաստից վրդովվեք։ Թե՞ մենակ խմած, լակոտի պես պահող ու «քաղաքականությամբ չզբաղվող»-ների ծեծն է անթույլատրելի»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է կարմիր բերետավորը հարձակվում երիտասարդի վրա, հարվածում և գետնին գցում  նրան։ Քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադադրեցվել են, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular