ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԶՈւ-ն խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում․ ՄԻՊ արտահերթ զեկույցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց, որին կարելի է ծանոթանալ այստեղ։

Արտահերթ զեկույցում ներկայացվում են Պաշտպանի գլխավորած աշխատանքային փաստահավաք խմբերի արձանագրած մարդու իրավունքների խախտումները Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Վերին և Ներքին Շորժա, Կութ, Նորաբակ, Սոթք և Կուտական բնակավայրերում։

Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար իրականացնում են ագրեսիվ գործողություններ. հաճախակի կրակոցներ են արձակում, լարվածություն առաջացնում բնակչության շրջանում, խաթարում մարդկանց խաղաղ կյանքը, իրականացնում քաղաքացիական բնակչության կյանքը դժվարացնող գործողություններ։

2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի անմիջական հարևանությամբ, բնակիչների տներից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Ավելին, ապրիլի 11-ին բնակավայրի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը դրսևորել են ագրեսիվ վարքագիծ. կրակոցներ են արձակել մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ, բնակավայրի հարևանությամբ կիրառել են խոշոր տրամաչափի զենքեր՝ իրական վտանգ ստեղծելով մարդկանց կյանքի ու առողջության համար: Այդ կրակոցների պատճառով զոհվել են քաղաքացիական բնակչությանը պաշտպանող 4 հայ զինծառայողներ, 6-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փաստահավաք աշխատանքներով արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակավայրերի ուղղությամբ գործում են նույն նպատակով և նույն ձեռագրով։ Մասնավորապես, զենքի ցուցադրմամբ ահաբեկում են մարդկանց, կրակում են համայնքների հարևանությամբ, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում են բնակիչների տների պատուհանները, անօդաչու թռչող սարքեր են կիրառում համայնքների օդային տարածքներում և այլն։

Ադրբեջանական զինված ուժերը խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում, արոտավայրերում, հողատարածքներում՝ թույլ չտալով, որ մարդիկ անխոչընդոտ իրացնեն իրենց սեփականության իրավունքը և դրանով վաստակեն իրենց ապրուստի միջոցը։ Ավելին, ադրբեջանական զինծառայողները գյուղացիների ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել են ցորենի, գարու արտերը, թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին, կրակոցներով ու զենքի ցուցադրմամբ ահաբեկում են բնակիչներին։

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույցն ուղարկելու է ՀՀ պետական մարմիններին, ինչպես նաև միջազգային կառույցներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular