ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի մարզի 32-ամյա բնակիչը 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննության արդյունքում բացահայտվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակչի կողմից, նույն մեխանիզմով, խաբեության եղանակով կատարված շուրջ յոթ տասնյակից ավելի հափշտակությունների դեպքերը, տուժածների շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը: Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Քննությամբ հիմնավորվել է, որ տղամարդը, 2020-2021թթ. ընթացքում Երևան, Եղեգնաձոր, Էջմիածին, Չարենցավան, Աբովյան քաղաքների տարբեր փողոցներում նկատելով պատահական անցորդների պարանոցին կամ ձեռքերին ոսկյա զարդեր, դրանք հափշտակելու համար, վստահություն առաջացնելու նպատակով, մոտեցել է այդ անձանց, ներկայացել որպես վերջիններիս հարազատներին, հիմնականում՝ նրանց հոր մտերիմ կամ բարեկամ, և նրանց վստահությունը ձեռք բերելու համար խնդրել է զանգահարել նրանց այդ հարազատներին, հեռախոսով զրուցել վերջիններիս հետ և այդ կերպ ամրապնդել տուժողների վստահությունն իր նկատմամբ: Հեռախոսազրույցն ավարտելուց հետո, հենց տեղում կամ սրճարաններ հրավիրելով, նրանցից վերցրել է տարբեր արժողությամբ և քաշի ոսկյա զարդեր, ապա, ոսկերիչ ընկերոջը ցույց տալու և հետ վերադարձնելու պատրվակով, հեռացել և այլևս չի վերադարձել:

Որոշ դեպքերում 32-ամյա տղամարդը, նույն եղանակով փողոցներում անծանոթ անձանց մոտենալով և նրանց վստահությունը շահելով, որպես նրանց ազգականի մտերիմ՝ խնդրել է այդ անձանց իրեն տրամադրել բջջային հեռախոսները՝ իր իբրև թե ծանոթ նրանց ազգականների հետ զրուցելու նպատակով։ Ապա օգտագործելով հարմար պահը և օգտվելով անձանց անուշադրությունից՝ նա հեռացել է՝ հափշտակելով հեռախոսները կամ թուլացնելով զգոնությունը, պարանոցից քաշել-պոկելու միջոցով վերցրել է ոսկյա շղթան ու դիմել փախուստի։

Մեկ դեպքում էլ վերջինս, գնորդին ներկայանալով որպես «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր, պայմանավորվածություն է ձեռք բերել ավտոմեքենան 500.000 ՀՀ դրամով վաճառելու հարցի շուրջ: Ապա հայտնելով, թե ավտոմեքենայի բանալիներն իբր պարտքի դիմաց գտնվում է ինչ-որ անձի մոտ՝ խնդրել է դրանք վերցնելու նպատակով իրեն տրամադրել 300.000 ՀՀ դրամ գումար՝ մնացած գումարը ավտոմեքենայի անվանափոխության ժամանակ վերցնելու պայմանով: Գումարը վերցնելուց հետո, սակայն, մոլորեցնելով քաղաքացուն, նա հեռացել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով  (31 դրվագ ), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 254-րդ հադվածի 1-ին մասին,  177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով  (9 դրվագ), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 254-րդ հադվածի 2-րդ մասին 4-րդ կետին և 176-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է։ Խարդախությամբ և այլ կերպ կատարված 40 դրվագ հափշտակությունների մասով վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ելնելով քրեական վարույթի աննախադեպ ծավալից՝ մյուս 33 դրվագների մասն ավելի վաղ ուղարկվել էր դատարան։

Նշված անձի հանցավոր արարքներից տուժած 73 քաղաքացիներին պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմում է շուրջ 300մլն. ՀՀ դրամ:

Վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, մեղադրյալի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular