ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ ընկած կինը հաղորդավար, բլոգեր Օվսաննա Սողոյանն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

NEWS.am-ի տեղեկություններով հունիսի մեկին Սվաճյան փողոցում մանկահասակ երեխայի հետ մահացած կինը հաղորդավար և բլոգեր Օվսաննա Սողոյանն է:

Նրա ընկերները սոցիալական ցանցերում գրառումներ են իրականացրել:

Լրագրող, հաղորդավարուհի Նունե Այլանջյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Դեռ 10 տարի առաջ, երբ Դար21-ում լրագրող էինք փնտրում, ով պիտի աշխատեր ինձ հետ միևնույն թիմում, ես միանգամից քվեարկեցի քո օգտին:

Ես ընտրեցի քեզ ու չսխալվեցի, Ovsanna Bifya Soghoyan...

Հիշում եմ մեր` առաջին անգամ իրար հետ տեղ գնալը:)) Արտաշի շաուրմայանոցում էինք, ասեցիր` սիրում ես, որ աղջիկները չեն թաքցնում, որ սիրում են շաուրմա ուտել, իսկ հետևի պատին կախված թիվիով մեր Դար21-էր պտտվում...

Իսկ հետո, երբ դուրս եկար Դար-ից, սկսեցի հետևել հաջողություններիդ ու ուրախանալ դրանցով:

Հետո իմացա, որ ունես քո ընտանիքը ու ՍԷր Րաֆֆիին, որով ապրում էիր...

Դժվար ա գրել սիրելի մարդկանց մասին, էն էլ անցյալով:

Ափսոս մեր հարցազրույցը էդպես էլ տեղի չունեցավ, դու ինձ պիտի պատմեիր Բալիից...մնաց հաջորդ կյանքում:

Հոգիդ լույսերի մեջ մնա, Օվս»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի՝ հետ ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular