ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը․ Պարգև սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Ամերիկյան Գլենդել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 1-ին, բողոքի ակցիա են արել՝ հաջակցություն Արցախի և ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման։

Ակցիան սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանի աղոթքով, որից հետո նա միասնության, միաբանության, Արցախին սատար կանգնելու կոչ է ուղղել հավաքի մասնակիցներին ու բոլոր հայերին։

«Մենք ձեզ հետ հայտնվել ենք վճռական, օրհասական պահին, երբ վտանգված է ամբողջ Արցախն աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը»,- ընդգծել է Պարգև սրբազանը՝ հավելելով՝ մարդասիրական աղետի մեջ գտնվող Արցախը հայաթափելու, ցեղասպանելու Ադրբեջանի ցանկությունն անիրականանալի թողնելու համար պետք է միաբանվել ու պայքարել․ այսօր վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։  

«Մենք պիտի սատար կանգնենք մեր պատմական, հայկական Արցախին։ Այսօր վտանգված է նաև Մայր Հայաստանը։ ՀՀ սահմանադրության պրեամբուլայի մեջ գրված է՝ արտաքին, ներքին քաղաքական պատճառներով ոչ ոք իրավունք չունի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմից ներս։ Ով դա անում է, հայոց հիմնական օրենքին հակառակ է գնում։ Դա անընդունելի է»,- շեշտել է Արցախի թեմի նախկին առաջնորդը։

Պարգև սրբազանն աններելի է համարել նաև հասարակության մեջ տիրող անտարբերությունը։  

«Թմբիրից, անտարբերությունից պիտի արթնացնենք ամբողջ ազգը։ Այսօր պիտի բռունցքվենք, վաղն ուշ է լինելու։ Այսօր էլ է արդեն ուշ։ Ազգը պիտի արթնանա։ Ինքն իրեն պիտի տեր և պաշտպան կանգնի։ Ով որ պաշտպանվում է, ով որ պայքարում է, նա՛ է հաջողություն ունենում․ պայքարողի՛ն են օգնում, օգնության հասնում։

Ոչ մեկից չնեղանանք՝ պրոարևմտյան, պրոարևելյան ուժեր․ ամեն պետություն իր շահն ունի։ Մենք բոլորս պիտի լինենք պրոհայկական, հայկական շահը պիտի հետապնդենք, մոռանանք արևելյան, արևմտյան կողմնորոշումները։ Պրոհայկական պիտի լինենք, և վերջ։ Եվ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի և պիտի միաբանվենք։ Սրա մեջ է մեր հաջողության գրավականը։

Մեր ժողովրդին արթնություն, միաբանություն, սեր և իմաստնություն»,- իր ելույթն ամփոփել է Պարգև սրբազանը, փոխանցում է Aysor.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular