ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սենեգալում բողոքի ցույցեր են սկսվել․ զոհվել է առնվազն 9 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն ինը մարդ է զոհվել Սենեգալում բողոքի ցույցերի ընթացքում, որոնք սկսվել են Սենեգալի ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոյի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Senego պարբերականը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Անտուան Դիոմին։

Սենեգալի ներքին գործերի նախարարը հայտարարել է նաև սոցիալական ցանցեր մուտքի սահմանափակման մասին՝ ատելության խոսքի տարածումը կանխելու համար։

Մայրաքաղաք Դակարի քրեական դատարանը հունիսի 1-ին «Սենեգալի հայրենասերները հանուն աշխատանքի, էթիկայի և եղբայրության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ուսման Սոնկոյին մեղավոր է ճանաչել մանկապղծության մեջ:

Ինչպես նշում է Senego-ն, բացի 2 տարվա ազատազրկում սահմանելուց, դատավճիռն ընդդիմադիր առաջնորդին նաև զրկում է 2024 թվականի փետրվարին Սենեգալի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու իրավունքից, ինչն էլ բողոքի մեծ ալիք է բարձրացրել:  

Դատավճռի հրապարակումից հետո Դակարում և դրա արվարձաններում սկսվել են անկարգություններ, որոնց մասնակիցները հրկիզում են անվադողեր և բախումների բռնվում ոստիկանության հետ։

Դա Սոնկոյի դեմ առաջին դատական գործը չէ 2023 թվականին։ Դակարի վերաքննիչ դատարանը մայիսի 8-ին նրան դատապարտել էր վեց ամսվա պայմանական ազատազրկման՝ կառավարության անդամի հասցեին հրապարակային վիրավորանքների և զրպարտության համար։

Ավելի վաղ ընդդիմության առաջնորդը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին։

Սենեգալի գործող նախագահ Մակի Սալը դեռ չի հայտարարել առաջիկա ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular