ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ` Վանաձորում, տղամարդը, տեսնելով պարեկներին, պարկով գողոնը շպրտել է և դիմել փախուստի․ Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։

Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկը ծառայություն կատարելու ընթացքում ահազանգ է  ստանում, որ վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 6-րդ շենքում գողություններ են տեղի ունենում։

Պարեկը մեկնում է նշված վայր և նշված վայրի հարևանությամբ գտնվող Համբարձումյան փողոցի 7 հասցեի մոտ նկատում է մի քաղաքացու, ում ուսին առկա է պայուսակ, ձախ ձեռքին պարկ, իսկ աջ ձեռքին լինգի նմանվող առարկա։

Այդ քաղաքացին, նկատելով պարեկներին, պայուսակն ու պարկը գցում է գետնին ու դիմում փախուստի։ Պարեկները հետապնդում են նրան, սակայն քաղաքացին ոչ միայն շարունակում է փախուստը, այլև ձեռքին եղած լինգը շպրտում է պարեկների ուղղությամբ։ Վերջիններս շարունակելով հետապնդումը, ասում են նրան, որ դադարեցնի փախուստը և կանգնի, ընթացքում մի քանի անգամ պարեկներից մեկը հայտարարում է՝ «կանգնիր, թե չէ՝ կկրակեմ»։

Տեսնելով, որ այդ բառերն էլ չեն զգաստացնում փախուստի դիմած քաղաքացուն, պարեկներից մեկը իրեն ամրակցված ծառայողական զենքից մի քանի անգամ նախազգուշական կրակոց է արձակում դեպի օդ։

Հետո պարեկները նկատում են, որ տղամարդը ձեռքը տանում է դեպի գրպանը, ինչի պատճառով կասկած է առաջանում, որ նրա մոտ, հնարավոր է՝ հրազեն լինի։ Եվ կրկին նրան ներկայացնում են օրինական պահանջ՝ «կանգնիր» և ևս 1 նախազգուշական կրակոց արձակում դեպի օդ։

Քաղաքացին այդ պահին էլ չի ենթարկվում պարեկների «կանգնիր» պահանջին, փախչում և մտնում է մոտակայքում կայանված ավտոմեքենայի տակ։

Պարեկները շրջափակում են ավտոմեքենան և տղամարդուն հորդորում են, որպեսզի դուրս գա ավտոմեքենայի տակից։  Ոստիկանության ծառայողների գալուց հետո տղամարդը ավտոմեքենայի տակից ոստիկանների ու պարեկների ուղղությամբ է նետում դանակի նմանվող առարկա և դուրս է գալիս մեքենայի տակից։

Պարզվում է, որ նա Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Պ․ Թունյանն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular