ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում կին պարեկներն այցելել են Գեղարքունիքի մարզ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով ՆԳ նախարարության կողմից իրականացվող մարզային այցելությունները շարունակվում են։ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում հերթական կանգառը Գեղարքունիքի մարզում էր։

Մայիսի 30-ին Սևան քաղաքում անցկացվեց հանդիպում-քննարկում, որը վարում էր պարեկային ծառայության մոնիթորինգի բաժանմունքի պետ Մերի Մինասյանը։ Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:

Ներկա էին պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանը, Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները։ Մասնակցում էին Սևանի բազմագործառութային քոլեջի ուսանողներ, համայնքապետարանի, Միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներ։

Մերի Մինասյանը խոսեց համակարգում իր անցած ճանապարհի մասին, ապա անդրադարձավ ոստիկանության համակարգում կին ծառայողների ներգրավվածության կարևորությանը:

Ներկայացնելով պարեկային ծառայությունում կանանց նպատակային ընդունելության մանրամասները, նա խոսեց համապատասխան կարգի և չափորոշիչների, ծառայության ընձեռած հնարավորությունների ու սոցիալական երաշխիքների մասին։ Խոսելով կին պարեկների դերի ու նշանակության մասին՝ նա նաև անդրադարձավ հասարակության մեջ առկա կարծրատիպերին։

Մերի Մինասյանը ներկայացրեց միջազգային լավագույն փորձը՝ ընդգծելով պարեկային ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքների անընդհատությունը։

Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը կարևորեց այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները՝ անդրադառնալով հատկապես ջրային պարեկային ծառայության ներդրմանը և պարեկների առջև դրված խնդիրներին։ Խոսելով պարեկային ծառայության կազմակերպման առանձնահատկությունների և իրականացման կարգի մասին՝ նա ընդգծեց հատկապես հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործում կին ծառայողների ներգրավվածության կարևորությունը։

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի պարեկների ծառայության արդյունքներին՝ ներկայացրեց այն բարձր ցուցանիշները, որոնց արձանագրումը պայմանավորված է պարեկային ծառայողների պատշաճ աշխատանքով և բարձր պատասխանատվությամբ։ Վաշտի հրամանատարն ընդգծեց այդ գործում հատկապես պարեկային ծառայողների պարբերաբար վերապատրաստումները, որոնք հնարավորություն են տալիս կատարելագործել մասնագիտական որակները։

Գեղարքունիքի պարեկները ներկայացնելով իրենց ծառայության առանձնահատկությունները՝ անդրադարձան պարեկային ծառայությունում ընդունելության, ուսուցման տևողության և այդ ընթացքում գործնական պարապմունքների հագեցվածությանը, ինչն էլ հնարավորություն է տալիս ամրապնդել պարեկային ծառայողների գործնական հմտությունները։ Իսկ իրենց տեխնիկական հագեցվածությանը Գեղարքունիքի պարեկները ներկաներին ծանոթացրեցին տեղում։

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում մարզային այցելությունները շարունակվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular