ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրարային համալսարանում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև 2019 թվականը Ագրարային համալսարան ընդունվել են առանց ընդունելության քննության, 2020 թվականից Ագրարային համալսարանում մտցվել են ընդունելության քննություններ, և նաև դա է պատճառը, որ իրավիճակ է փոխել դիմորդների ընդունելության թվի փոփոխության մասով: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ագրարայինում դիմորդների թվի նվազմանը:

«Նաև ունենք այսպիսի ցուցանիշ, որ Ագրարային համալսարան դիմողների 80 տոկոսը չի ընդունվում, այսինքն՝ հերիք չէ, որ քիչ են դիմում, դիմածների մեծ մասն էլ չեն կարողանում ընդունվել, և հետո արդեն նրանց մեծ մասը ընդգրկվում է հեռակա համակարգեր»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ Ագրարային համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել:

«Առաջիկայում, հուսանք, Կառավարության որոշմամբ կհաստատվի (ծրագիրը – խմբ.) որոշ ոլորտների համար, ինչպիսին ագրարայինն է, ինչպիսին բնագիտական ուղղություններով ուսուցչական ծրագրերն են, որտեղ սարսափելի թվեր ունենք, և այդ թվերը պետք է բոլորիս համար ահազանգ լինեն, մեզ համար հատկապես ահազանգ են և անելիք են, որի ուղղությամբ աշխատում ենք:

Այստեղ մենք ներդնում ենք կրթաթոշակային ծրագիր՝ 70 հազար ամսական կրթաթոշակով, ու հուսանք, որ սա կխրախուսի»,- ասաց նախարարը, ապա նկատեց՝ քանի որ կրթաթոշակի ծրագրի մասով ուշ են իրազեկել, արդյունքը կլինի հաջորդ տարի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular