ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ը Մեղրիի մաքսատանը բացահայտել է ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարը Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի ներմուծման և արտահանման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից:

«Վերջին շաբաթվա ընթացքում բացահայտվել են նաև ծխախոտային արտադրանքի հետ կապված մի շարք իրավախախտումներ։

Այսպես, Հայաստանից Իրան մեկնող ավտոբուսի հատակի մեջ, նախապես պատրաստված թաքստոցից, մաքսավորները հայտնաբերել են 1000 տուփ «HEETS»  ապրանքանիշի տաքացվող ծխախոտի գլանակ։

Երեք դեպքով էլ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների խցիկներից ու տրանսպորտային միջոցներից մեկի առաստաղի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված  1310 տուփ «Marlboro» և «Wisdom» ապրանքանիշի ծխախոտ:

Իրանից ժամանած ՀՀ 3 քաղաքացու մոտ էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, ինչպես  նաև չհայտարարագրված ընդհանուր 160 տուփ ծխախոտ։ Հիշյալ ծխախոտի մի մասն ամրացված է եղել քաղաքացու մարմնի վրա և հայտնաբերվել է անձնական զննման արդյունքում։

Հարուցվել են վարչական վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։

Մեկ այլ դեպքով էլ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած Իրանի քաղաքացու մոտ գտնվող ծխախոտի տուփերում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից  հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված «մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 316 դեղահաբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ  հոդվածի հատկանիշներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են  ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները` տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular