ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


140 փաթեթ «Մեթամֆետամին» և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցներ՝ ավտոմեքենայում (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 25-ամյա բնակչի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՀՀ  ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային  վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացված տեղեկություններն  իրացնելիս՝  2023թ․  մայիսի 26-ին՝ ժամը 20:40-ին,  Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել և իր կողմից շահագործվող «OPEL ASTRA G» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել 25-ամյա երիտասարդի բնակության վայրում և վերջինիս կողմից վարած «OPEL ASTRA G» մակնիշի ավտոմեքենայում, որի ընթացքում վերջինս ավտոմեքենայի սրահի տարբեր հատվածներից ներկայացրել է ընդհանուր 140 հատ կպչուն ժապավենով փաթեթավորված զանգված, չորս հատ կաթոցիչ, ինչպես նաև` մեկ հատ էլեկտրոնային կշեռք:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը, չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել ու պահել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցներ, որից հետո «Մեթամֆետամին»  տեսակի թմրամիջոցից առանձնապես խոշոր չափերով՝ 1,52 գրամ քաշով թմրամիջոցը, իրացման համար նախապես կշռված և հարմար փաթեթավորված 10 փաթեթներում, ինչպես նաև «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցից առանձնապես խոշոր չափերով՝ 1,57 գրամ քաշով թմրամիջոցը, իրացման համար նախապես կշռված և հարմար փաթեթավորված 5 փաթեթներում, իրացնելու նպատակով 2023 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում, իր կողմից վարված «OPEL ASTRA G» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու մոտակա տարածք, որտեղ վերջինս հայտնաբերվել է Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular