ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաթի զանգվածային հյուրասիրություն Երեւանում. «Երեմյան Փրոդաքթսի» անակնկալը երեխաներին եւ որակյալ կաթ նախընտրողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կաթի համաշխարհային օրվան ընդառաջ մայիսի 27-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ կաթի հյուրասիրություն։

«Երեմյան Փրոդաքթսի» կազմակերպած «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով միջոցառումն անցկացվեց Seasons այգում։

Միջոցառման նպատակն էր  նպաստել  մեր առօրյա սննդակարգի կարևորագույն մաս կազմող մթերքի՝ կաթի օգտագործման նոր մշակույթի ձևավորմանն ու տարածմանը, կաթնամթերքի օգտակարության հանրայնացմանը։ Ընկերությունն  այս քայլով խթանում է առողջ և սննդարար կաթի օգտագործումը՝ անօգտակար ըմպելիքների փոխարեն։  

«Այս միջոցառումը կազմակերպել ենք Հայաստանում կաթի եւ կաթնամթերքի սպառման նոր մշակույթ ձեւավորելու՝ մեր կազմակերպության տեսլականի համատեքստում։ Հունիսի 1-ին նշվող Կաթի համաշխարհային օրվան ընդառաջ սա նաեւ յուրահատուկ մեսիջ է մեր հայրենակիցներին, թե որքան կարեւոր է կաթ խմելը»,-ասում է «Երեմյան Փրոդաքթսի» մարկեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը։

Միջոցառումն աննախադեպ էր նրանով, որ «Երեմյան Փրոդաքթսի» Վայոց Ձորի ֆերման ևս եկել էր Երևան՝ կովիկների ու հորթուկների հետ միասին։ Այգում ներկայացված էր նաև գյուղտեխնիկան և կաթ տեղափոխող մեքենան։  Սա միջոցառման ամենահետաքրքրական և գրավիչ հատվածն էր թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։

«Երեմյան Փրոդաքթսում» ասում են՝ միջոցառման կարգախոս է ընտրվել «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ»–ը, քանի որ  իրենց ապրանքանիշի աշխատանքի կոնցեպտի հիմքը սերն է՝  յուրաքանչյուր արտադրանք ամբողջ թիմի սիրո և  նվիրումի արդյունքն է, այն արտադրված է սիրով և ընկերությունն էլ այդ սերն ուզում է տարածել։

Միջոցառումը սիրո մասին էր, որի  հատուկ հյուրն էր Hayat Project-ը՝ իր ամենաուրախ և գեղեցիկ  սիրո երգերով։

«Երեմյան Փրոդաքթս»-ում բարձրակարգ կաթնամթերքը ստանում են «Սերմից սեղան» բանաձեւով։ Անասնակերի աճեցումից մինչեւ կաթի շշալցում՝ արտադրական ամբողջ շղթան կառավարում է ընկերությունը։ Այդ շղթայի կարեւորագույն օղակը Եվրոպայից ներկրված մաքրացեղ տոհմային բարձրարժեք գենետիկայով կաթնատու կովերն են։

«Բարձր գենետիկայով մաքրացեղ կենդանիներ են՝ հոլշտեյն ցեղի,-ասում է «Երեմյան Փրոդաքթս»–ի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ ընկերության ֆերմայում ստացվող կաթի բարձր որակն ապահովվող բաղադրիչներից է նաեւ որակյալ անասնակերը. «Սիլոսի եւ սենաժի պահեստավորման շնորհիվ կարողանում ենք ամբողջ տարվա ընթացքում միանման կեր տալ, ինչն էլ հնարավորություն է տալիս տարվա բոլոր եղանակներին նույն որակի եւ քանակի կաթ ստանալ»։

Նախատեսվում էր, որ կաթի զանգվածային հյուրասիրության շրջանակում ընկերության ֆերմայի վիտամիններով հարուստ, թարմ, առողջ ու բնական արտադրանքը ճաշակելու հնարավորություն կունենա ավելի քան 3000 մարդ, սակայն մեծ պահանջակով պայմանավորված մինչեւ միջոցառման ավարտը հյուրասիրվեց մոտ 5000 բաժակ կաթ։ Սա ընդամենը 1000-ով է պակաս Գինեսի գրքում գրանցված Կոստա Ռիկայի ռեկորդից, որն էլ ընկերությունը հույս ունի գերազանցել հաջորդ տարվա միջոցառմանը։

ARS_0226.JPG (163 KB)

SER_1414.JPG (252 KB)

LIL_4089.JPG (220 KB)

LIL_3906.JPG (190 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular