ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժին մերժելը Արցախը ծախելու գեոպոլիտիկ դոմինոյի առաջին քայլն էր․ Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինսկի խումբը որպես Նիկոլի ստերի բացահայտման գործիք.

Նիկոլն իր վերջին դավաճանական հայտարարությունների մեջ բնականաբար փորձում էր բերել ինչ-որ «հիմնավորումներ» և  ստեղծել «գաղափարական» հիմքեր:

Այդ հիմքերից մեկը, ըստ այդ ստախոս կապիտուլյանտի հետևյալն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի հարցից նա հրաժարվել է ՝ ելնելով գեոպոլիտիկ փոփոխություններից, ակնարկելով ռուս-ուկրաինական պատերազմը, շեշտելով, որ տարածքային ամբողջականությունն այդ պատերազմի պատճառով դարձել է խիստ գերակա, իսկ ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադասվել է:

Ի թիվս այլ փաստերի, որոնք բացահայտում են Նիկոլի  ստերը, այդ թվում ՝ վերոնշյալ սուտը, ցանկանում եմ հիմա այս կարճ փաստագրական վերլուծությամբ վկայակոչել հաշվետու ժամանակահատվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները՝ որպես Նիկոլի ստերի բացահայտման գործիք:

Եվ այսպես.

44-օրյա պատերազմից անմիջապես հետո ՄԽ համանախագահները շարունակել են  իրենց աշխատանքները:

Դրան զուգահեռ Հայաստանում ծավալվել են ներքաղաքական գործընթացներ, որոնց արդյունքում 2021-ի հունիսի 20-ին կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

ՄԽ համանախագահ երկրները վերջին անգամ հղում են արել հիմնարար սկզբունքների և էլեմենտների վրա 2021-ի ապրիլի 13-ի հայտարարության մեջ. այն է ՝ խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ:

Դրանից հետո՝ նույն թվականի  մայիսի 5-ին, հղում են արել նախորդ հայտարարությանը:

Այնուհետ դրան հետևած 8 հայտարարություններից և ոչ մեկում (վերջինը ՝ 2021-ի դեկտեմբերի 7), ոչ մի տեղ  Արցախյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների հղումը հիշատակված չէ:

Այս փաստը բավական է ապացուցելու, որ Հայաստանը ներկայացնող դավաճանները մի կողմից հայ ժողովրդին խաբում էին նախընտրական արշավում Արցախի ապագային վերաբերող խոսոտումներով և այդ խոստումների մի մասն անգամ ամրագրեցին սեփական կառավարության ծրագրում, մյուս կողմից՝ միջազգային հարթակներում վաղուց հրաժարվել էին Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումից:

Ուկրաինական պատերազմը ոչ մի կապ  չունի այն հանգամանքի հետ, որ Նիկոլը հրաժարվել  է Արցախի՝ հայակական լինելու հեռանկարից:

Կրկնում եմ, դրա ապացույցները ՄԽ համանախագահների հայտարարություններն են, որոնք մինչ խորհրդարանական ընտրություններ հղում էին անում ինքնորոշման իրավունքի գոյությանը, իսկ դրանից անմիջապես հետո, ՄԻՆՉԵՒ  ուկրաինական պատերազմ, ոչ մի հիշատակում այլևս չէին անում:

Նիկոլը ծախել է և ծախում է Արցախը գեպոլիտիկ շուկաներում, սական այդ ուկրաինական պատերազմի համատեքստում գեոպոլիտիկ վերջին զարգացումները բացարձակ կապ չունեն այդ վաճառքի հետ:

Նիկոլը հենց այդպիսի քաղաքականություն իրականացնելու նպատակով է 2018-ին զավթել իշխանությունը:

Սերժին մերժելը Արցախը ծախելու գեոպոլիտիկ դոմինոյի առաջին քայլն էր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular