ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ պատերազմ էր, ո՞վ պատժամիջոց կիրառեց ՌԴ-ի դեմ, մեր պատերազմը պատերազմ չէր, բայց պատերազմն Ուկրաինայում պատերա՞զմ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2008-ին մեզ մոտ պատերազմ էր, հիշում եք մեկին, ով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել, մեր պատերազմը պատերազմ չէ, բայց Ուկրաինայում պատերազմը պատերա՞զմ է: Որտեղ է տրամաբանությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Կատարի տնտեսական համաժողովի ամենամյա պանելային քննարկման ժամանակ, հաղորդում է վրացական Առաջին ալիքը։

Ըստ Ղարիբաշվիլիի, 2008 թվականի պատերազմից հետո ԱՄՆ-ն եւ Եվրոպան սովորականի պես շարունակեցին բիզնես վարել Ռուսաստանի հետ։

«Վրացական տնտեսությունը կփլուզվի, մենք կվնասենք մեր ժողովրդին, եթե Ռուսաստանի դեմ երկկողմանի տնտեսական պատժամիջոցներ սահմանենք։ Լավ գիտեք, մենք 2008-ին պատերազմ ենք ունեցել, հիշու՞մ եք որեւէ մեկին, ով պատերազմի ժամանակ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։ Ոչ ոք։ Աշխարհում ոչ ոք ճիշտ, համարժեք արձագանք չտվեց։ Եվ ահա հարց եմ տալիս․ ո՞րն է տրամաբանությունը․ մեր պատերազմը պատերազմ չէր, բայց պատերազմն Ուկրաինայում պատերա՞զմ է։ Պետք է ասեմ, որ մենք հիասթափված էինք, որ 2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի հետ բիզնեսը սովորական ռեժիմով շարունակվում էր։

Այդ ավերիչ պատերազմից հետո մեր երկրի տարածքի 20 տոկոսը դեռ օկուպացված է Ռուսաստանի կողմից, Ռուսաստանը մեր պատմական հողի վրա երկու ռազմաբազա կառուցեց, Ռուսաստանը ճանաչեց մեր պատմական շրջանների այսպես կոչված անկախությունը եւ այս օկուպացիան շարունակվում է։

Ուստի իմ եվրոպացի, ամերիկացի ընկերներին ուղղված հարցս հետեւյալն է. Թանկագին ընկերներ, դուք սովորականի պես բիզնես էիք վարում Ռուսաստանի հետ, պատժամիջոցներ չէիք կիրառում նրա դեմ։ Մինչեւ 2022 թվականը ԵՄ-ն Ռուսաստանին վճարեց 2,3 տրիլիոն դոլար, ոչ ոք չդադարեցրեց բիզնեսը Ռուսաստանի հետ, կարծես ոչինչ էլ չէր եղել։

Այս իրավիճակում ես կցանկանայի վերահաստատել, որ մենք աջակցում ենք Ուկրաինային, ուկրաինացի ժողովրդին։ Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Մենք միացել ենք ավելի քան 500 բանաձեւերին, բոլոր միջազգային հարթակներում ներկայացված դիմումներին եւ ամբողջությամբ հետեւում ենք միջազգային պատժամիջոցներին։ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Վրաստանի ֆինանսական հաստատությունները՝ Ազգային բանկը,  հետեւում են ֆինանսական պատժամիջոցներին։

Ինչ վերաբերում է տնտեսական պատժամիջոցներին, ապա Ռուսաստանի հետ Վրաստանի առեւտուրը մեկ միլիարդ դոլարից էլ պակաս է։ Համեմատության համար․ ԵՄ-ն ընդամենը չորս օրում առեւտուր է անում այնքան, որքան մենք առեւտուր ենք անում մեկ ամբողջ տարվա ընթացքում։ Դա ծիծաղելի է: Տրամաբանություն չկա։ Սա կվնասի մեր երկրի ազգային շահերին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular