ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերագույն Հոգևոր Խորհուրդը դատապարտելի, անընդունելի է համարում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով, որին մասնակցեցին նաև Մայր Աթոռի վանաբնակ եպիսկոպոսները։ Ժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես և անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի ու Արցախի ազատ ու անկախ կյանքի տեսլականը վերջին երեք ու կես տասնամյակների ընթացքում իրականություն է դարձել աշխարհասփյուռ մեր ժողովրդի հերոսական պայքարի, զոհողությունների ու հանձնառությունների շնորհիվ։ Հայրենյաց պաշտպան մեր նահատակ զավակների սխրանքն ու լուսավառ օրինակը ամուր են պահել մեր ժողովրդի ոգին՝ դիմակայելու ամեն նեղության, շարունակելու հայրենի հողի վրա իր պատմական ներկայությունը։

Արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքները մեր հայրենիքը կանգնեցրեցին անվտանգային նոր մարտահրավերների, գոյաբանական սպառնալիքի առջև, սակայն նույնիսկ այդ բարդ իրավիճակում չնվազեց մեր ժողովրդի և ազգային հաստատությունների նախանձախնդրությունը՝ շարունակելու պաշտպանել Հայաստանի ու Արցախի արդար իրավունքները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունները բացահայտեցին հանրությանը մատուցվող խաղաղության օրակարգի իրական բովանդակությունը, որով ակնհայտ են դառնում Արցախի հետագա ճակատագրի և Հայաստանի սահմանամերձ որոշակի տարածքների առնչությամբ ՀՀ բանակցային գործընթացում իշխանությունների որդեգրած վտանգավոր ու մերժելի դիրքորոշումները։

Գերագույն Հոգևոր Խորհուրդը դատապարտելի և անընդունելի է նկատում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները։ Ձեռնարկվող անհեռատես քայլերով, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Հայաստանի իշխանությունները Արցախի մեր քույրերին ու եղբայրներին անխուսափելիորեն կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենազրկման առջև։ Մեր զավակների արյան գնով ու մաքառումով կերտված Արցախի անկախությունը, Հայաստանի տարածքները ենթակա չեն սակարկությունների։ Հայրենիքը ամենքինս է, և հայրենիքին առնչվող նման որոշումները պետք է կայացվեն ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին և օրենսդրությանը համահունչ և ոչ՝ առանձին քաղաքական խմբերի ու խմբավորումների հայեցողությամբ։

Հորդորում ենք իշխանություններին՝ հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից, համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ։ Մեր կոչն ենք ուղղում համայն մեր ժողովրդին, ազգային կառույցներին օրհասական այս պահին ողջախոհությամբ սթափ գնահատելու ստեղծված բարդ կացությունը և աննահանջ ու միաբան մնալու մեր համազգային շահերի, Արցախի ինքնորոշման իրացված իրավունքի հետապնդման գործում։ Այս հարցում անհրաժեշտ ենք նկատում մեր ժողովրդի վճռական կամարտահայտությունը։

Խաղաղություն մեր հայրենիքին, ապահով ու անվտանգ կյանք համայն մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular