ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման  հայտարարությունը 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը իր ֆեյսբուքյան էջում  հայտարարություն է տարածել.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է Արցախի հանձնման եւ հայկական պետականության կործանման  հանցավոր ծրագիրը: Մենք պարտավոր ենք սթափվել ու թույլ չտալ, որ այն  ավարտին  հասցվի:
«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը  հայտարարում է, որ Փաշինյանի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ, որը կհակասի Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու արցախահայության՝ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման իրավունքին,  լեգիտիմ չէ, ուստի չի կարող կանխորոշել Արցախի ճակատագիրը:
Ադրբեջանի կողմից  Արցախի Հանրապետության դեմ իրականացվող էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականությունը, շուրջ  160 օր 120 000 մարդու շրջափակման մեջ պահելու   փաստը, ինչպես նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների ու միջազգային  դատարանների որոշումների անտեսման իրողությունը վկայում են,  որ «միջազգային երաշխիքներով» համեմված  փաշինյանական «խաղաղության» թեզն ընդամենը ծուղակ է  եւ որեւէ  ձեւով չիʹ կարող ապահովել  Արցախի անվտանգությունը:
Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն պարտավոր է լինել Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի անվտանգության ու զարգացման երաշխավորը: 
Փաշինյանից ու իր հանցակից վարչախմբից պահանջում ենք անհապաղ դադարեցնեʹլ Արցախի շուրջ սակարկությունները, հրաժարվեʹլ հայկական պետության սահմանները խոցելի դարձնելու հանցավոր ծրագրից ու ներազգային պառակտիչ քաղաքականությունից: 
Նաև հիշեցնում ենք ՀՀ գործող իշխանություններին, որ ցեղասպանության կանխման և ինքնորոշման իրավունքի պաշտպանության պարտականությունը միջազգային (erga omnes) պարտականությունն է, որն ուղղված է ամբողջ միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությանը, որն իր, իսկ օրենսդրությամբ ստանձնել է նման հանձնառություն, և որից հրաժարումը միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության ակնհայտ կոպիտ խախտում է:
Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին եւ աշխարհասփյուռ հայությանը  կոչ ենք անում՝ բռունցքվել եւ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, եւ վե՛րջ: Հետեւաբար, հայկական պետականության ճակատագիրն ու Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել փաշինյանական կեղծ օրակարգերով:
Կանգնե՛ք պաշարման մեջ գտնվող 120000 արցախցիների կողքին, որոնք ամեն օր պայքարում են ԱՐՑԱԽԸ եւ ՀԱՅԱՍՏԱՆԸ ազատ, անվտանգ ու հայկական պահելու համար:
Միացե՛ք մեզ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular