ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ն պետք է բաց քվերակությամբ վավերացնի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու փաստաթուղթը. Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իրավական փաթեթավորմամբ իրականացնել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը, նա չի կարող ուղղակի դրա մասին հայտարարել եւ անցնել առաջ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Ինքը պետք է փաստաթուղթ ներկայացնի դրա մասին, եւ Ազգային ժողովը պարտավոր է մասնակցել դրա վավերացման հարցին բաց քվերակությամբ: Այդ ժամանակ մենք մեր «հերոսներին» կճանաչենք, եւ պատմությունը երբեք չի մոռանա նրանց անունները: Պետք է իմանանք բոլորին անուն առ անուն, միայն այս դեպքում մենք կարող ենք վերջակետ դնել Հայաստանի կարծիքի վերաբերյալ:»,- ասաց Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ պաշտոնական Երեւանի արձագանքը ստանալուց հետո անհրաժեշտ կլինի հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի հասարակությունը:

«Գուցե, իրոք, հասարակությունը մտածում է, որ Արցախը պետք է թողնել Ադրբեջանի կազմում: Թող հայ ժողովուրդը իր կարծիքն ասի, եւ այդ ժամանակ հայ ժողովուրդը, Հայաստանը կդադարի գոյություն ունենալ: Եվ պետք չէ մտածել, որ Արցախը մենակ կմնա, այդ ժամանակ մենակ կմնա Հայաստանը՝ Աստծու պատժի առջեւ: Եթե հայերն ուզում են հրաժարվել, թող ասեն, որ հետո տարիներ անց չասեն, թե Արցախն է մեղավոր իրենց ճակատագրում»,- ընդգծեց նա:

Բաբայանի խոսքով՝ եթե հանրաքվեն ցույց տվեց, որ հասարակությունը դեմ է, առ ոչինչ կդառնա ցանկացած փաստաթուղթ:

«Եթե անգամ հանրաքվե չլինի, հայ ժողովրդի կարծիքը կարող է արտացոլվել ընտրություններում, օրինակ՝ Երեւան քաղաքի: Ուղղակի մի ժողովուրդ, որն այսքան հերոս է տվել, չպետք է թույլ տա, որ իրեն նվաստացնեն: Ի՞նչ է՝ նման հարցը մեկ մարդու որոշելու խնդիրն է: Բոլորս հավասար ենք, Փաշինյանը պե՞տք է որոշի իմ երեխայի ապագան: Ինքը կարող է տեսակետ հայտնել, բայց չի կարող միանձնյա որոշում կայացնել»,- նշեց Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ուղիղ տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

«Այո, Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել եւ մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն այո, ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ  տարածքը»,- ասել էր նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular