ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ այն բնակիչներին, ովքեր կհրաժարվեն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, արտաքսում է սպասվում. Զատուլին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանի այն բնակիչներին, ովքեր կհրաժարվեն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, արտաքսում է սպասվում։ Այս մասին «Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ 

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա, գլուխը հանած, ինչպես ասում ենք, մազերի վրա չեն լացում։  Տվյալ դեպքում, անցյալ տարվա երկրորդ կեսից, դեպի Արևմուտք շրջադարձին զուգահեռ, վեկտորը փոխելու նպատակով, Փաշինյանը և իր թիմը, ի սկզբանե, ճանաչել են 90-ականների Ալմա-Աթայի հռչակագրի առաջնահերթությունը, ըստ որի, միութենական հանրապետությունները ճանաչված են իրենց սահմաններում։ Ընդ որում, առանց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ վերապահում անելու։ Անգամ այնպիսի, որոնք այս ամբողջ ընթացքում, երկար տասնամյակներ, եղել են Մինսկի խմբի միջնորդների աշխատանքի պատճառը։

Կարծում եմ, որ Ադրբեջանը չի նկատի երաշխիքների մասին այդ հայտարարությունները։ Լավագույն դեպքում, կձևացնի, թե պատրաստվում է հայ բնակչության հետ պահպանել պարկեշտության ինչ-որ նորմեր։ Բայց տեսակետն արդեն արտահայտված է՝ հայերը պետք է Ադրբեջանի քաղաքացիություն վերցնեն։ Եթե ​​չընդունեն, պետք է հեռանան այդ տարածքից։ Ոչ ոք չի արգելում որևէ պետության քարոզել իր քաղաքացիությունը, բայց առաջարկը՝ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում դուրս գալ այն տարածքից, որտեղ ապրել են ձեր նախնիները, ոչ այլ ինչ է, քան տեղահանություն։ Եվ, այս առումով, պատրանքներ չկան, ինձ թվում է։ Եվ հենց իրենց՝ Լեռնային Ղարաբաղի հայերի մեջ նույնպես։

Կարծում եմ, որ պարոն Փաշինյանի այս հայտարարությունը կընդունվի առաջին մասում, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ երկրորդում՝ կանտեսվի։ Այն մասում, որտեղ նա խոսում է իրավունքները հարգելու անհրաժեշտության և մնացած ամեն ինչի մասին։ Պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, առաջին հերթին ինքնորոշման իրավունքը, այդպիսով մերժվում են: Չնայած, նույնիսկ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր։ Այժմ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության մասին խոսք չկա։ Համենայն դեպս, Ադրբեջանի կողմից»,- ասել է Զատուլինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular