ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ պահպանվում է կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամի առաջացման վտանգը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորոնավիրուսի SARS-CoV-2 նոր շտամի առաջացման սպառնալիքը, որը կհանգեցնի COVID-19-ից հիվանդացության և մահացության կտրուկ աճի, պահպանվում է։

Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում Առողջապահության 76-րդ համաշխարհային ասամբլեայում։ Նա հիշեցրել է, որ համաշխարհային առողջապահության բնագավառում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության  ռեժիմն ավարտվելու մասին հայտարարվել է մայիսի 5-ին։

«COVID-19-ի ավարտը` որպես առողջապահության բնագավառի գլոբալ արտակարգ դրություն, չի նշանակում գլոբալ սպառնալիքի դադարում, որը COVID-19-ը ներկայացնում է առողջապահության համար», - հայտարարել է Գեբրեյեսուսը՝ հավելելով, որ պահպանվում է կորոնավիրուսի ևս մեկ տարբերակի առաջացման սպառնալիքը, որը կարող է առաջացնել հիվանդացության և մահացության նոր բռնկում: Ինչպես ընդգծել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, պահպանվում է նաև «նոր ախտածնի առաջացման սպառնալիքն՝ է՛լ ավելի մեծ մահաբեր ներուժով»։

Նա երկրներին կոչ է արել ակտիվացնել նախապատրաստումն առողջապահության բնագավառում նոր արտակարգ դրություններին՝ ընդգծելով, որ նոր համավարակ սկսվելու դեպքում անհրաժեշտ է «պատրաստ լինել հակազդելու վճռականորեն, հավաքականորեն և արդարացի հիմունքներով»։ Առողջապահության 76-րդ համաշխարհային ասամբլեան կտևի մինչև մայիսի 30-ը: Ասամբլեային մասնակցող պատվիրակությունները  կքննարկեն աշխարհում առողջության պահպանման հրատապ հարցերը, ներառյալ՝ նախապատրաստումը նոր համավարակներին, կընդունեն 2024-2025 թվականների ծրագիրը և բյուջեն։

ԱՀԿ-ի ամենամյա գլխավոր համաժողովին հրավիրված են այդ կազմակերպության անդամ 194 պետությունների ներկայացուցիչներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular