ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանց բոլորին միավորում է սերը դեպի այս իշխանություն և ատելությունն առ Արցախ և նախկին իշխանություններ․ Ղազինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին 5 տարվա ընթացքում էշություններ դուրս տվողների թիվը կտրուկ աճել է, ինչը երբեմն հասնում է անբարոյականության ու սրբապղծության: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Արտահայտած տխամությունների դիապազոնը շատ լայն է` «Արցախը մերը չէ» դավաճանական թեզից մինչև պատերազմում զոհված հերոսների շիրիմների անարգում:

Այս գործընթացում ներգրավված են հանրության տարբեր շերտերը ներկայացնող կերպարներ` ՀՀ ԱԺ պատգամավոր, հանրային գործիչ-միջազգային փորձագետ, իշխանական օլիգարխի տան մաքրուհի և անհայտ ծագման կենսաբանական զանգված:

Նրանց բոլորին միավորում է սերը դեպի այս իշխանություն և ատելությունն առ Արցախ և նախկին իշխանություններ:

Կախված հանրային դիմադրության և պարսավանքի աստիճանից, սույն առանձնյակները հանկարծակի հայտնաբերում են, որ իրենց հեռախոսը գողացել են կամ ֆեյսբուքի էջը կոտրել են, սկսում են մեղանչել, արդարանալ, փակում են իրենց ֆեյսբուքի էջերը, փոխում են նկարները, անջատում են հեռախոսները: Մի խոսքով մտնում են հողի տակ, մինչև կրքերը կհանդարտվեն:

Առաջին հայացքից սա կարող է թվալ էմոցիոնալ պոռթկում կամ հոգեպես անհավասարակշիռ վարքագիծ, բայց փաստերն ըստ ժամանակագրության դասավորելուց և համադրելուց հետո պարզ է դառնում, որ սրանք շատ լավ կազմակերպված օվերտոնի պատուհաններ են, որ բացվում են ճիշտ ժամանակին և կործանարար հետևանք են ունենում հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա:

Փորձեմ ավելի կոնկրետացնեմ:

«Արցախը երբեք մերը չի եղել», կամ «ուրիշի հողերը գրավել ենք» արտահայտությունները ի հայտ եկան 2020թ նոյեմբերի 9-ից հետո, երբ Հայ ժողովուրդը ցասումի մեջ էր և կուտակված էր դժգոհության մեծ պաշար: Այս դավաճանական թեզերի բարձրաձայնումը մահվան դատավճիռ կլիներ մինչև պատերազմը, բայց իշխանության հովանավորությամբ հանրային քննարկման (քննադատության, պարսավանքի) առարկա դարձավ նոյեմբերի 9-ից հետո, երբ Արցախը փաստացի հանձնվել էր թշնամուն, ինչը պետք է արդարացվեր «Արցախը երբեք մերը չի եղել» դավաճանական թեզերով: Ով կուզեր հավատալ դրան, կհավատար, ով չէր հավատա, մի քանի վատ ստատուս կգրեր ու դրանով կսահմանափակվեր: Միգուցե մի քանի օր երթերին ու ցույցերին մասնակցեր, բայց օվերտոնի պատուհանն արդեն բացված էր, իսկ տաբուն կոտրված:

2. Զոհված զինվորներին և նրանց ծնողներին վարկաբեկելու գործընթացը սկիզբ առավ այն պահից, երբ նրանցից ամենաակտիվները սկսեցին անհաշտ պայքար մղել այս իշխանության դեմ` նրանց մեղադրելով իրենց որդիներին գիտակցված մահվան ուղարկելու համար:

Վարկաբեկման ալիքի ուժգնությունը կախված է ծնողների կողմից պայքարի աստիճանից. որքան սուր և կտրուկ են ծնողները, այնքան ինտենսիվ ու զազրելի են նրանց ուղղված որակումները:

Վարկաբեկումը սկսվեց «ծախված են», «նախկինները փող են տվել», «Քոչարյանը տուն է տվել» վիրավորական և ոչնչով չհիմնավորված մեղադրանքներից և հասավ մինչև զինվորների շիրիմին ուղղված հայհոյանքին:

Մինչև «հեղափոխությունը» և կապիտուլյացիան իշխանության դեմ բողոքող զոհված զինվորների ծնողների հասցեին ոչ ոք չէր համարձակվի նման արտահայտություններ անել` գիտակցելով, որ դրա համար իրեն ֆիզիկական շատ ծանր հետևանքներ կլինեն: Հիմա անում են, օտար երկրի թրիքի տակ ծվարած հայհոյում են, քանի որ գիտեն, որ «նոր Հայաստանում բռնությունն արգելված է» և շքամուտքում բիտայով գլուխները չեն կոտրի, իսկ իշխանությունը կպաշտպանի իրենց «բռնության բացառման» կոնցեպտի շրջանակներում:

Կոնկրետ ես չեմ հավատում «հեռախոսս գողացել են», կամ «էջս կոտրել են» կապիկությանը, ավելի քան վստահ եմ, որ իրենք են կանանց ու զինվորների շիրիմներին հայհոյել, ուղղակի վախկոտ, ստախոս ու նենգ արարածներ են:

Զգույշ եղեք իշխանության հովանավորությամբ ամեն օր բացվող օվետրոնի պատուհաններից, որտեղից շատ խնամքով կոտրում են մեր ազգի ողնաշարն ու թունավորում բարոյական ու արժեքային հենքը` մեզ վերածելով անգիտակից, անարժեք ու անսկզբունք բիոզանգվածի . . .»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular