ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 տարի ազատազրկում և տուգանք. դատավճիռ՝ ապօրինի անտառահատումների գործով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայանտառ» ՊՈԱԿ Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի «Գետիկի» անտառպետության 3-րդ պահաբաժնում ապօրինի հատվել է 22 ծառ՝ պետությանը պատճառելով 1 մլն 200 հազար դրամի վնաս:

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ն.Մ.-ն, լինելով «Գետիկի» անտառպետության անտառապետը, խմբային շահերից ելնելով, 2019 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը, հրահանգել է նույն անտառպետության 3-րդ պահաբաժնի անտառապահ Ս.Ս.-ին թույլատրել Ճամբարակի բնակիչ Վ.Ս.-ին կատարել ապօրինի ծառահատում:

Արդյունքում, Տավուշի մարզի բնակիչներ Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն և քննությամբ դեռևս չպարզված անձինք գնացել են 3-րդ պահաբաժին, կտրել 22 ծառ և տեղափոխել Ս.Ե.-ի կողմից շահագործվող փայտի արտադրամաս:

2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անտառապետ Ն.Մ.-ին և անտառապահ Ս.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), անհատ ձեռնարկատեր Ս.Ե.-ին՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), քաղաքացի Վ.Ս.-ին՝ 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատում կազմակերպելը), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծիքի դրդչություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով և քաղաքացի Ա.Ս.-ին ու Ա.Ա.-ին` 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը):

2020 թվականի հոկտեմբերի 1-ին քրեական գործը (վարույթ) մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազի կողմից ուղարկվել է դատարան:

2023 ապրիլի 4-ին դատարանի դատավճռով Վ.Ս.-Ն, Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն, Ն.Մ.-ն, Ս.Ս.-ն մեղավոր են ճանաչվել վերագրվող արարքների կատարման մեջ: Վ.Ս.-ն դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, Ա.Ս.-ն՝ տուգանքի՝ 1 մլն դրամի չափով, Ա.Ա.-ն՝ տուգանքի՝ 1 մլն դրամի չափով, Ն.Մ.-ն՝ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով, Ս.Ս.-ն՝ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով: Ս.Ե.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ դատաքննության փուլում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular