ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ունենք կասկածյալներ». Իտալացի պաշտոնյան մանրամասներ է հայտնել 2,7 տոննա կոկաինի հայտնաբերման դեպքից. Factor.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին հայտնի դարձավ՝ Իտալիայում առգրավվել է 2,7 տոննա կոկաին. Ըստ Reuters-ի՝ թմրամիջոցը պահված է եղել Էկվադորից ուղարկված բանանների արկղերում։ Առգրավված բեռի արժեքը սև շուկայում ավելի քան 800 միլիոն եվրո է։ Բեռը շարժվել է Էկվադորի Գուայաքիլ նավահանգստից, իսկ վերջնական նպատակակետը եղել է Հայաստանը՝ Վրաստանի Բաթումի նավահանգստով տարանցմամբ։

Factor.am-ը դիմել է Իտալիայի Ֆինանսական ոստիկանություն՝ պարզելու՝ ո՞ր ընկերությունն էր փորձում Հայաստան ներկրել էկզոտիկ մրգերը, որոնց արկղերի միջից հայտնաբերվել է թմրանյութը։ Իտալիայի Ֆինանսական ոստիկանության փոխգնդապետ Պերսանդո Դանիլոն նշել է, որ ընկերության անունը չի կարող հայտնել, քանի որ դա նախաքննական գաղտնիք է։

«Ես չեմ կարող ձեզ տալ ընկերության անունը, քանի որ հետաքննությունը շարունակվում է։ Մենք կապի մեջ ենք նաև ձեր ազգային իշխանությունների հետ: Կարող եմ միայն ասել, որ դա, անկասկած, Հայաստանի համար էր, քանի որ կոնտեյներներում կոկաինի տեղակայման դիրքի ուսումնասիրությունը մեզ հուշում է, որ միակ վայրը, երբ հանցագործ կազմակերպությունը կարող էր վերցնել այս բեռնարկղը, այն էր, երբ բեռնարկղը կհասնի վերջնակետին: Մենք չգիտենք՝ արդյոք հայկական ընկերությունն անմիջական ներգրավված է հանցագործության մեջ։ Փորձը ցույց է տալիս, որ երբեմն ընկերության ղեկավարները, աշխատողները, միջին օղակի աշխատողները կարող են վերցնել կոկաինը առանց սեփականատիրոջ իմացության։ Ահա թե ինչու եմ ես ասում, որ մենք պետք է ավելի շատ հետաքննություն կատարենք այս մասին»,- ասաց իտալացի պաշտոնյան:

Հարցին՝ արդյոք կա՞ն կասկածյալներ, ձերբակալվածներ, Դանիլոն պատասխանեց. «Այո, մենք, իհարկե, ունենք կասկածյալներ, բայց պետք է ավելի շատ հետաքննություն անցկացնենք՝ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Կասկածներ ունենք ինչպես է կազմակերպվել, բայց սա նախաքննական գաղտնիք է»:

Նշենք, որ այսօր էլ ՀՀ ԱԱԾ-ն է հաղորդագրություն տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։

Ստացվում է՝ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությանը հաջողվել է կոկաինի շուրջ 1 տոննա խմբաքանակ Հայաստան հասցնել, իսկ 2,7 տոննան առգրավվել է իտալացի իրավապահների կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular