ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները ենթակա են ատեստավորման մեկ տարվա ընթացքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված  կարգի պահանջների:

Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից  մինչև մայիսի  26-ը՝ ժամը 18:00-ն:

Վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը),

3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,

6) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որոնք, ըստ առարկաների, հրապարակված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ անհատական ծածկագրերով /հղում՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժին/:

Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու և նախընտրած վերապատրաստող կազմակերպությունը ցանկից ընտրելու  համար տրամադրում ենք վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 10-ի N 633-Ա/2 հրամանի՝ https://escs.am/am/news/16443:

Ստորև վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կոնտակտային տվյալները՝ գրանցվելու և անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու նպատակով:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 060 710212/

 «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 010 597029/

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 077 230277/

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ. փոստ՝ [email protected][email protected], հեռ.՝ 095 171415/

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան /[email protected], հեռ.՝ 060 830111/ներքին՝ 2-69/:

Առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular