ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևը ցանկանում է մինչև 50 F-16 կործանիչներ ստանալ Արևմուտքից. Politico

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան հուսով է արևմտյան դաշնակիցներից մինչև 50 F-16 կործանիչներ ստանալ: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ մարտական ​​ինքնաթիռների թեման ուշադրության կենտրոնում լինի Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովում և Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, այդ մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակին:

«Ուկրաինան ցանկանում է ընդհանուր թվով 40-ից մինչև 50 F-16 կործանիչներ, որպեսզի երեք կամ չորս էսկադրիլիա ձևավորի իր երկինքը պաշտպանելու համար», - գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով Սակի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ «ոչինչ չունի ռուսական ինքնաթիռները կանգնեցնելու համար»:

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը, Զելենսկին ցանկանում է, որ F-16-ը դառնա գլխավոր թեմաներից մեկը մայիսի 19-21-ը Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովում և ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների՝ հուլիսին Վիլնյուսում կայանալիք հանդիպմանը։ Ըստ Սակի՝ Զելենսկին իր վերջին եվրոպական շրջագայության ժամանակ արևմտյան առաջնորդներից «հավաստիացումներ» է ստացել է, որ նրանք այդ հարցը կքննարկեն առաջիկա օրերին։

Հրատարակության տվյալներով՝ թեև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն կարող Կիևին առաջարկել F-16-եր, սակայն Սակը հայտարարել է, որ այդ երկրները «կարևոր ձայն ունեն միջազգային կոալիցիայում», և Ուկրաինան կցանկանար, որպեսզի նրանք «ոգեշնչեն» այնպիսի դաշնակիցների, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Թուրքիան։

Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ ուկրաինացի օդաչուների ուսուցումը կսկսվի ամռանը, ինչպես նաև կշարունակվի մյուս երկրների հետ աշխատանքը Կիևին F-16 կործանիչների հնարավոր մատակարարման ուղղությամբ։ Երկուշաբթի օրը Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ քննարկել է «կործանիչների կոալիցիայի» ստեղծման հարցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular