ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ 3-րդ եւ հաջորդ երեխաների թիվն աճել է ավելի քան 40 %-ով. Նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։

Ամուր և երջանիկ ընտանիքն է յուրաքանչյուր երկրի հաջողակ ապագայի ու կայուն զարգացման գրավականը, և սա լավագույս գիտակցելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, ծնելիության խրախուսման, ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակի ընդլայնման ուղղությամբ։   

Այս տեսլականի իրագործման համար է, որ մշակում ենք Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության ծրագիրը, որն ուղղված է ընտանիքների բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծմանը, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության ապահովմանը։

Ծնելիության խրախուսման նպատակով՝ պետության կողմից կարևորվում է  մայրերի առողջության պահպանման բարելավմանն ուղղված ծառայությունների ներդնումը, վերջիններիս համար կրթական և աշխատանքային ճկուն հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև երեխայի նպատակային պլանավորմանն աջակցող խթանների ներդնումը։

Այս նպատակները միս ու արյուն են ստանում մեր կողմից իրականացվող միջոցառումների միջոցով․ այդ համատեքստում՝ Կառավարությունը երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը խրախուսելու համար վերջին տարիներին շարունակական ծրագրեր է իրականացնում, որոնք արդեն իսկ ունեն շոշափելի արդյունքներ։ Եթե համեմատենք 2018 և 2022 թթ․ ցուցանիշները, կտեսնենք, որ 5 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է ավելի քան 40 %-ով։

Այս օրը նաև մեր հայրերի ու մայրերի, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների օրն է, որոնց ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերությունը ևս առաջնահերթություն է, և դա ապահովելու համար նախատեսում ենք կայուն աշխատանքներ տանել՝ խթանելու նրանց ներգրավումը պետության սոցիալ-տնտեսական կյանքում ու առավել արդյունավետ օգտագործել նրանց ներուժը։

Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ մեր հայրենակիցներին մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն և ամենայն բարիք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular