ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է Փաշինյան-Ալիև հանդիպման նախաշեմին Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի նպատակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

infoteka24.ru-ն գրում է, որ մայիսի 11-ի առավոտյան ժամը 6-ին Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի դեմ Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպման, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների մոսկովյան հանդիպման նախօրեին հրետանու և թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմամբ լայնածավալ սադրանք է տեղի ունեցել: Հավանաբար, Վաշինգտոնում չհասնելով իր ուզածին, Ալիևը որոշել է լրացուցիչ ճնշում գործադրել Երևանի վրա, նոկաուտի ենթարկել նրան և, բառիս բուն իմաստով, ավելի շահեկան դիրքեր ձեռք բերել բանակցություններում։ Սակայն հայկական բանակն իր փայլուն գործողություններով տապալել է հակառակորդի ծրագրերը։ Ակնհայտորեն, Ադրբեջանը չէր սահմանափակվելու միայն հրետակոծություններով, և ծրագրերը շատ ավելի հեռուն գնացող էին, օրինակ նոր դիրքեր ու տարածքներ գրավելը, սակայն հակառակորդը հանդիպել է կոշտ պատասխանի։

Հայաստանի եվրոպացի գործընկերների ուշադրությունը պետք է հրավիրել նաև այն փաստի վրա, որ նույնիսկ ԵՄ դիտորդների ներկայությունը չի զսպում Ադրբեջանի հավակնությունները։ Հնարավոր է, որ ԵՄ-ն ակնկալում էր, որ Ադրբեջանը, թեկուզ դիվանագիտական ​​նկատառումներից ելնելով, զերծ կմնա նոր ագրեսիայից, որպեսի է՛լ ավելի չվնասի իր իմիջը։ Սակայն Տեղում, այժմ էլ Սոթքում սադրանքները ցույց են տալիս, որ Ալիևն իր էքսպանսիոնիստական ​​նպատակներում կանգ չի առնելու ոչնչի առաջ։

Միաժամանակ, Բաքուն կեղծ տեղեկություններ է տարածում, թե հենց հայկական կողմն է պատրաստվում նոր ռազմական գործողությունների։ ԵՄ առաքելությունը, որն ամենօրյա ռեժիմով հետևում է սահմանին տիրող իրավիճակին, պետք է հստակ և միանշանակ հերքի այդ ցինիկ սուտը և հասցեական գնահատական ​​տա իրադարձություններին։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստան ուղարկել սեփական առաքելությունը։ Հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ առաքելությունը կկարողանա հետ պահել Ադրբեջանին նման սադրանքներից և նոր ագրեսիայից, եթե կազմակերպությունը դեռ չի ճանաչել 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular